ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ ԽաչատուրյանՔուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժածԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԼատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումըԱմեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խսԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներումԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետԳագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սևանա լիճը` վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում. Լևոն ԱզիզյանԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին. զոհվել են ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի շենքում և Մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները«Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսելԸնկերությունն ապoրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԱրցախ, կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդաuպանները». Բագրատ UրբազանԹուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով
Ադրբեջանից Հայաստան կարտահանվի գրեթե 1000 տոննա դիզելային վառելիքՍերժ Սարգսյանի կալանավորումն ու՞մ ծարավն է հագեցնելու. Աբրահամյան (տեսանյութ)
ՌԴ-ն ցանկացած դեպքում պարտավոր կլինի բարձրացնել ՀՀ-ի համար գազի գինը. փորձագետ
ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս
Արխիվ

Բնակիչներն ահազանգել են տարօրինակ հոտի առկայության մասին

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ԱԻՆ ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի աշխատակիցները, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Վեոլիա ջուր» և «Երևան գազ» ընկերությունների մասնագետների հետ, ուսումնասիրություններ են կատարել մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի վերոնշյալ հասցեում:

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները տեղում իրականացրել են դիտահորերում օդի մեջ քիմիական նյութերի առկայության և դրանց քանակության հետազոտություն, կատարվել են տեղանքում օդի և դիտահորերի ջրի նմուշառումներ, որոնք ենթակա են հետագա լաբորատոր հետազոտության:

Ստացված տվյալներով՝ նշված տարածքում օդի բաղադրության մեջ և դիտահորերում վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել, իսկ գարշահոտությունը տարածվում է դիտահորերում առկա կոյուղաջրերից: Մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում աշխատող մյուս պետական գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների աշխատակիցները ևս կատարեցին համապատասխան նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննության նպատակով, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 5 աշխատանքային օրերի ընթացքում:

– Մանրակրկիտ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին, և միայն դրանից հետո կարող ենք նշել գարշահոտության հստակ պատճառներն ու ներկայացնել առաջարկություններ՝ հետևանքների վերացման համար,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Մուրադյանը: