Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

Ի՞նչ կարող է թաքնված լինել Ժոզե Մոուրինյոյի «ներողության տակ»

2017 թվականն ավարտվեց, սակայն ֆուտբոլային աշխարհում, կյանքում ու գրեթե ամենուր շարունակում են ապրել ու մնալ հին տարվա իրադարձությունների հետևանքները։ Այդ ամենից չի կարող փախչել նաև ֆուտբոլային աշխարհը։ 2018 թվականի գալստյան հետ մեկտեղ Անգլիայում սկսվեցին ֆուտբոլային հանդիպումները։ Արդեն 8 օր է անցել, սակայն գրանցվել են մի շարք իրադարձություններ, որոնք լուսաբանման արժանի լինելուց զատ նաև շատ հետաքրքիր էին։ Ֆելիպե Կոուտինյոն վերջապես տեղափոխվեց «Բարսելոնա», տեղի ունեցան մի շարք տրանսֆերային շշուկներ, սակայն մեզ՝ հայերիս համար, ու կարելի է նշել նաև ամբողջ ֆուտբոլային աշխարհի համար ամենացնցողը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարցազրույցն էր, որտեղ յուրահատուկը զարմացրեց բոլորին։

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Դերբիի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։ Հանդիպման մեկնարկային կազմում խաղացող Մխիթարյանը շատ լավ ու ակտիվ եկավ առաջին խաղակեսում, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում նա փոխարինվեց։ Հանդիպման ավարտից հետո ասուլիսում Մոուրինյոն նշել էր.

«Դա արդար չէր։ Ես ներողություն եմ խնդրել Մխիթարյանից։ Նա լավ էր խաղում: Բայց ինձ պետք էր Ռոմելուն, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, և ես «զոհաբերեցի» Միկիին»։

Ֆուտբոլասերներն ու ֆուտբոլային աշխարհը դժվար թե կարողանան հիշել այնպիսի մի դեպք, երբ Մոուրինյոն հակասել է իրեն և նշել, որ սխալ է վարվել ու դրա հետ մեկտեղ ներողություն խնդրել նաև ֆուտբոլիստից։ Ժոզեի այս հայտարարությունից հետո անգլիական սպորտային մամուլը սկսեց զանազան հոդվածներ հրապարակել, որտեղ բոլորը զարմանում էին, որ Ժոզեն ներողություն խնդրել գիտի։ Վերջին շրջանում Մխիթարյանի ու պորտուգալացի մասնագետի հարաբերությունները լարված էին ու ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Մոուրինյոն ինքը փոխարինման համար ներողություն կխնդրի։ Նրանք, ովքեր դիտել են հանդիպումը, ապա կարող են նշել, որ Մխիթարյանը թողեց լավ տպավորություն, սակայն այնպես չէր փայլում, ինչպես նախորդ մրցաշրջանի հանդիպումներում էր, և այս դեպքում մի քիչ տարօրինակ է դառնում այս ներողության փաստը։

Այս ամենի հետ պետք է նշել նաև, որ վերջին օրերին փոքր-ինչ քարացել են Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը։ Մասնավորապես այն բանից հետո, երբ Ինտերի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտարարեց, որ «Ինտերը» չունի այնքան գումար, որ գնի Մխիթարյանին։ Սրան գումարվեց նաև «Մանչեսթերի» ուսումնամարզական հավաքը Դուբայում ու այն փաստը, որ թիմի հետ մեկնել է նաև Հենրիխը։ Սակայն տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել և իրադարձությունների զարգացումը դեռ առջևում է։

Մնում է միայն սպասել ու տեսնել, թե ի՞նչ էր նշանակում այդ ներողությունը։ Միգուցե Մոուրինյոն փորձում է սիրաշահել հայ ֆուտբոլիստին ու ցույց տալ, որ նրա նկատմամբ ունի լավ տրամադրվածություն։ Մանավանդ որ «Մանչեսթերին» մոտ կանգնած լրատվամիջոցները նշում են, որ Մոուրինյոն ցանկանում է թիմում պահել հայ կիսապաշտպանին։

NEWSPRESS.am sport