Դոլարն ու ռուբլին աննշան էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին, կազմել է 484.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.89 դրամ (նվազել է 2.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 656.08 դրամ (աճել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.49 դրամ (նվազել է 0.01 դրամով):