«Ճվճվ Արոյի» որդին վարորդական իրավունք չի ունեցել. «Փաստինֆո»
Մահվան ելքով ավտովթարի գործով կասկածյալ «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը վարորդական իրավունք չի ունեցել:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ Վարդանյանը 2014թ. մեկ տարի ժամկետով զրկված է եղել վարորդական իրավունքից, ինչից հետո նրա կողմից վարորդական իրավունքը կրկին վերականգնելու մասին տվյալներ վարույթն իրականացման մարմնին հայտնի չէ:
«Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը ձերբակալված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում