Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

ՔԿ-ի և ԴԱՀԿԾ-ի աշխատակիցները պաշտոնեական դիրքը չարաշահել են. քրգործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքերին:

Այսպես, Ս. Ի.-ն հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում իր մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով ցուցմունք է տվել, որ միջադեպի ժամանակ ինքն ու ակումբի այցելուներից երկու երիտասարդներ հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց: Նախաքննության ընթացքում հիշյալ գործը քննող` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն հայտնել է, որ քրեական պատասխանատվության չենթարկվելու և գործը «փակելու» համար անհրաժեշտ է փոխել իր ցուցմունքները` վստահեցնելով, որ քրեական գործով անցնող մյուս անձինք նույնպես փոխելու են իրենց ցուցմունքները: Այդ նպատակով քննիչը Ս. Ի.-ի անունից նոր ցուցմունք է գրել, թե, իբր, ակումբում լուրջ վիճաբանություն տեղի չի ունեցել, և վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախկինում հայտնել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Ես մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, 13.12.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով վկա Է. Ս.-ն ցուցմունք է տվել, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հիշյալ քրեական գործով նախաքննության ժամանակ կատարված առերեսման ընթացքում Հ. Ա.-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով` ծեծի է ենթարկել իրեն, սակայն քննիչը հրաժարվել է արձանագրել այդ հանգամանքը` պատճառաբանելով, որ շտապում է դեպքի վայր:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, համաձայն քրեական գործի նյութերի, դատարանի կողմից 23.12.2014թ.-ին տրված կատարողական թերթով «Գեղամ Տրանս» ընկերությանը պարտավորեցվել է քանդել մեկ այլ ընկերությանը պատկանող` Արագածոտնի մարզում գտնվող հողատարածքի վրա կառուցած ինքնակամ շինությունները:

Հիշյալ կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Արագածոտնի մարզային բաժնի հարկադիր կատարողը 03.08.2015թ.-ին հարուցել է կատարողական վարույթ, սակայն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տևական ժամանակ` ավելի քան 1 տարի 9 ամիս, կատարողական թերթի պահանջը կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պահանջատիրոջ իրավունքներին և օրինական շահերին: Բացի այդ, վերը նշված դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով հնարավոր չի եղել «Գեղամ Տրանս» ընկերության տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկել` վաղեմության ժամկետներն արդեն անցած լինելու պատճառով:

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: