Համբերություն ազգին ու խոհեմություն երկրի ղեկավարներին. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի հայրենակիցներ, ընթերցողներ, NEWSPRESS.am կայքի ողջ անձնակազմը՝ հիմնադիր, տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, բոլորին ջերմորեն շնորհավորում է Նոր տարվա և գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում ենք Ձեզ նոր նվաճումներ ու մեծ հաջողություններ, առողջություն ու նվիրական երազանքների իրականացում, համերաշխություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներում։
Եվս մեկ տարի դարձավ պատմություն: Թո՛ղ 2018 թվականը արգասաբեր լինի հայության համար թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։
Թո՛ղ խաղաղ լինեն մեր սահմանները, և թո՛ղ չլինի ոչ մի որդեկորույս ծնող:
Սեր, համերաշխություն, համբերություն, հանդուրժողականություն մեր ազգին, խոհեմություն՝ մեր երկրի ղեկավարներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: