Մինչև հունվարի 10-ն անոմալ բարձր ջերմաստիճան է կանխատեսվում. Սուրենյան
«Մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանք Հանրապետության տարածք այս պահի դրությամբ չի կանխատեսվում. անոմալ ջերմաստիճանը Հանրապետության տարածքում պահպանվելու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նաև նշեց, որ հունվարը ևս կանխատեսվել է տաք՝ նորմայից 3-4 աստիճան դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայից ավելի: