Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքից։
Եթե իսպանացի մասնագետը մնա իր պաշտոնում, Կոլումբիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը կհեռանա Արքայական ակումբից, գրում է donbalon.com-ը։
Ռոդրիգեսը դժգոհ է, որ «Սեւիլիայի» դեմ Պրիմերայի 11-րդ տուրի խաղում չի ընդգրկվել մեկնարկային կազմում։ Այդ կապակցությամբ Բենիտեսը նշել էր, որ կոլումբացին դեռ պատրաստ չէ անցկացնել ամբողջ հանդիպում։