Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Կարեն Կարապետյանը կառավարությանը վախեցրել է՝ աշխատելու եք

Այսօր կառավարության հերթական և այս տարվա վերջին նիստն էր, որը սովորականից երկար է տևել. 71 հարց է եղել օրակարգում, ինչն իսկապես հազվադեպ է պատահում: Անգամ վարչապետ Կարեն Կարապետյանի չի կողմնորոշվել՝ կամ կառավարության անդամները հոգնել են, կամ՝ ոչ: Ինչևէ: Բայց որ կառավարության անդամներին ամանորյա նվեր է մատուցել՝ հաստատ է. վարչապետը վախեցրել է՝ աշխատելու եք 2018 թվականին:

Ասում են՝ կառավարության նիստերի դահլիճում սրտի կանգ և որովայնի կծկումներ են արձանագրվել, իսկ կառավարության շենքի ետնամասից շտապ օգնության մեքենաները ոմանց սթափ վիճակում, որքան էլ զարմանալի է, տեղափոխել են աշխատավայրեր:

Ասում են նաև՝ ողջ տարին կառավարության անդամներն աշխատել-չարչարվել են, որ կարողանան կառավարության աստիճանների ետնասանդուղքը ճարպկորեն բարձրանան-իջնեն, սովորել են սողոսկել կառավարության շենքից, աշխատել են, որ հնարավորինս լավ ու թանկարժեք մեքենաներ գնեն՝ անձնական օգտագործման համար, փորձել են տարբեր դրամաշնորհներ և վարկեր ճիշտ ձևակերպեն՝ քիմքին հարմար: Նաև փորձել են աշխատակիցներից, իհարկե անհաճո, ազատվել՝ չէ՞ որ դա էլ պակաս աշխատանք չէ, աշխատել են օրուգիշեր, որ իրենց մտերիմներին, թեկուզև տգետ, տեղավորեն աշխատանքի, աշխատել են զանգահարել սրան-նրան՝ հարցեր կարգավորեն, աշխատել են առավոտյան գոնե 12-ին լինեն աշխատավայրում՝ սթափ վիճակում:

Աշխատել են ընտրել առավելագույնս հարմար քարտուղարուհիների, մերձավոր-աշխատակիցների. այս գործը ևս հմտություն և նրբազգացություն է պահանջում, աշխատել են որքան հնարավոր է երկար լինեն արտերկրում, գուցե վաղը կամ մյուս օրը նախագահը նման հնարավորություն չտա:

Նաև աշխատել են «լավագույն օճառ» օպերացիայում, քանի որ մաքրող հեղուկներ օպերացիայի լիմիտը սահմանափակ է. այն տրված է հաշված անձանց:

Այնպես որ՝ Կարեն Կարապետյանը կարող էր կողմնորոշվել, որ այս տարի կառավարության անդամները հրաշալի աշխատել են և լավ արդյունքներ են ապահովել:

Եվ նրանց պետք չէ վախեցնել 2018 թ. աշխատանքի հեռանկարով. երկու վախը մի մահ է, չէ՞…

NEWSPRESS.am