Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Դեղին թղթից մինչև սև եռանկյունի․ ինչպես էին տարբերվում մարմնավաճառներն ու ֆեմինիստները Ցարական Ռուսաստանում և համակենտրոնացման ճամբարներում

19-րդ դարի վերջն ու ամբողջ 20-րդ դարը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեց մի շարք կարևոր ու դարակազմիկ իրադարձություններով։ Այդ դարաշրջանների մասին խոսելիս կարևոր է նշել առաջին և երկրորդ Համաշխարհային պատերազմների, Ռուսական Կայսրության, Խորհրդային միության, Նացիստական Գերմանիայի, ատոմային ու ջրածնային ռումբերի փորձարկումների մասին։ Ցարական և Խորհրդային Ռուսաստանները բացառիկ պետություններ էին։ Ցարական Ռուսաստանն իր բացառիկության ու ողբերգական անկման հետ մեկտեղ ունեցել է նաև մի շարք հետաքրքիր ու տարօրինակ իրողություններ։ Ցարական Ռուսաստանում գոյություն ուներ «Փոխարինիչ տոմս», որն անձին թույլատրում էր օրինական ճանապարհով զբաղվել մարմնավաճառությամբ: Փաստաթուղթն ուներ դեղին գույն և շատ հաճախ այն անվանում էին նաև «դեղին տոմս»։ Դեղին տոմսը համարվում էր անձնագրին փոխարինող փաստաթուղթ:

Բոլոր կանայք կարող էին ստանալ այս փաստաթուղթը։ Այսինքն՝ կանայք ինքնակամ, օրինական ճանապարհով կարող էին զբաղվել մարմնավաճառությամբ։

dexin toms

«Ուզում ես զբաղվել հնագույն մասնագիտությամբ՝ սիրով, սակայն բարի եղիր հերթագրվել ոստիկանությունում՝ հանձնելով անձնագիրդ, փոխարենը ստանալով «դեղին տոմս»: Այն վկայում է, որ կինը դադարում է «պարկեշտ» համարվելուց, և որ ոստիկանությունը ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է կազմակերպել պարբերական բժշկական հետազոտություններ: Այդ կարգի զոհ դառնալը շատ հեշտ է: Բավական է մեկ անգամ բռնվել ոստիկանության կողմից կամ էլ այդ մասին հայտնի բարեխիղճ բնակարանատերը: Ունենալով դեղին տոմս՝ կինն իրավունք ունի վաստակել միայն իր մարմնով: Փաստաթղթի վերադարձը շատ դժվար է, նաև անիմաստ, չէ՞ որ ո՞ւմ է հետաքրքրում նախկին «ման եկող» կինը»։

Փաստաթղթի առաջին էջին լինում էր լուսանկար, իսկ հաջորդ էջերին պետական մարմնի ցուցումներն ու հանրային կանանց կանոններն էին։

Ռուսաստանում «պետական» մարմնավաճառները բաժանվում էին երկու խմբի՝ բացահայտ և գաղտնի: Եվ միայն առաջիններն էին ստանում «դեղին տոմսը»: Երկրորդ կատեգորիայի ներկայացուցիչները ենթարկվում էին պետական մարմիններին և նրանց մարմնավաճառ լինելու փաստը թաքցվում էր նրանց ծնողներից:

Նացիստական Գերմանիայում ևս կային շատ տարօրինակ փաստաթղթեր, կազմակերպություններ և իհարկե այստեղ պետք է խոսել նաև համակենտրոնացման ճամբարների մասին։ Համակենտրոնացման ճամբարներում մարդիկ դասակարգվում էին և իրարից տարբերակելու համար կատարում էին նշագրումներ։ Ճամբարներում գեյ տղամարդիկ հատուկ խումբ էին կազմում և կրում էին «վարդագույն եռանկյունի»։ Նացիստական Գերմանիայում կանայք բանտարկվում էին նաև «հակահասարակական վարքի» համար. Նացիստական Գերմանիայում այդպիսի վարքի դրսևորումներ էին ֆեմինիզմը, լեսբիականությունը, մարմնավաճառությունը: Այսպիսի կանայք նշվում էին «սև եռանկյունիներով»:

sev yerankyun

Այսօր սև եռանկյունին օգտագործվում է որպես ԼԳԲՏ շարժման խորհրդանիշներից մեկը: