Ժուռնալիստների միությունը նոր նախագահ ունի
Ժուռնալիստների միության համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Նրա հետ նաև ինքնաառաջդրվել էր ԵՊՀ ասպիրանտ, Ժուռնալիստների միության անդամ Հարություն Ծատրյանը, ով իր ներկայացմամբ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում:
Սաթիկ Սեյրանյանն իր ելույթում կոչ արեց լրատվության դաշտի բոլոր ներկայացուցիչներին, անդամակցել միությանն ու միասին պայքարել միության առջև ծառացած խնդիրների լուծման համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանը կգնա վաստակած հանգստի: