Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Սպորտի փոխնախարարը խուսանավում է․ լավագույն տասնյակն ընտրվել է պատահականության սկզբունքով

Երևանի Դեմիրճյանի անվան համալիրում կազմակերպված լավագույն մարզական 10-յակի պարգևատրման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարել լավագույն մարզիկների ընտրության կարգը։

Նա մասնավորապես ասել է․

«Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել լավագույն տասնյակում, բայց ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Մենք այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել, երևի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է` արդար է, դրա արդարը ո՞րն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք աշխարհի 20 մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում»։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը չի ընդունել Արթուր Ալեքսանյանի մեղադրանքները։ Նա հայտարարել է․

«Ես չեմ մեկնաբանի մասնավոր կարծիքներ, նույնիսկ օլիմպիական չեմպիոնի կարծիքը: Դա ինձ համար մասնավոր կարծիք է․․․»։

Նախ․ իրականում Արթուր Ալեքսանյանը, թեկուզ որպես մասնավոր, ինչպես նրան փախնախարարն է համարում, ունի ասելիք, որի հետ պետք է հաշվի նստել։

Սական դրա փոխարեն փոխնախարար Քարամյանն անհասկանալի տրամաբանությամբ Արթուրին դիտարկում որպես մասնավոր։ Նա երևի չի հաշվարկել, որ նույն այդ Արթուրն Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի չեմպիոն է։ Նա աշխարհում ներկայացրել է Հայաստանն ու պատվով է ներկայացրել, և իր ներկայացմամբ բարձր կարծիք ձևավորել մեր երկրի սպորտի նախարարության մակարդակի մասին։ Այն նախարարության, որից այն կողմ, փոխնախարարի որակմամբ, պարզվում է նա «մասնավոր է»։

Սա մի կողմից, մյուս կողմից էլ, անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ փոխնախարարն այս հայտարարությամբ հակասել է ինքն իրեն։ Քանի որ նա մեկն է նախարարության այն մարդկանցից, ում որոշմամբ լավագույն մարզիկներին ընտրել են հենց հիշյալ մասնավորները՝ հասարակությունը, ժողովուրդը և լրագրողները, որ նույն հասարակության անդամներ են ու մասնավոր։

Հարկ է նկատել, որ նախարարությունը ներկայացրել է 25 մարզիկների անուններ, որոնցից 10 լավագույնն ընտրվել են պարզապես մարզասեր հասարակության SMS հաղորդագրությունների միջոցով: Տրամաբանական է, որ այդ հաղորդագրությունները կարող էին լինել սյուբեկտիվ․ որևէ մարզիկի անունով մարդիկ կարող էին քվեարկել ո՛չ թե այն բանի համար, որ նա իսկապես լավագույնն է, այլ պարզապես, որ կա համակրանք։ Այստեղ կարող էր գործի դրվել նաև խնամի-բարեկամ գործոնը։

Այլ կերպ ասած՝ լավագույնների ընտրության կարգն ի սկզբանե նախարարությունը ճիշտ չի սահմանել։ Չեն նշվել նաև կոնկրետ մարզաձևերը, այլ ընդհանուր բոլոր մարզաձևի համար հայտարարվել է 10 մարզիկի մրցույթ․․․

Մի խոսքով՝ այս և սրա նման էլի բացթողումներ են եղել, ինչի հետևանքով մարզիկների ընտրությունը եղել է պատահականության սկզբունքով։

Չի բացառվում, որ նախարարությունում էլ արդեն հասկանում են դա, բայց եղել է այն, ինչ եղել է։ Ու հիմա սխալը խոստովանելու և դրա շտկման ուղղությամբ հաջորդ տարի աշխատելու խոստման փոխարեն, փոխնախարարը գործի է դրել իր մեղադրողի բառապաշարը, ու որոշել է «մասնավորի կարծիքը չմեկնաբանել»։

Սա, իհարկե, պատասխանատվությունից խուսանավելու ամենահեշտ տարբերակն է, բայց հարկ է նկատել, որ դրանով ավելի խելացի չես երևում, հատկապես երբ պատասխանատվությունից խուսափում են միայն անհաջողակները։

Արմինե Մկրտումյան