Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Ո՞ւմ է պատրաստվում զոհաբերել Սերժ Սարգսյանը

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում բոլորի առաջնորդն է, այդ թվում թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ Վիգեն Սարգսյանի: Այդ հայտարարությունն արվել է վարչապետի 2018 թվականի խնդրի «հավերժական» հարցի համատեքստում, որը, սակայն, արդեն կարծես թե հայտնվում է տեղապտույտի մեջ կամ տեղապտույտի մեջ է գցում հանրությանը:

Բանն այն է, որ իշխանության ներսում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց: Մեկով հանրությունը նետվում է տեղապտույտի մեջ՝ անընդհատ և ապարդյուն պտտվելով վարչապետի հարցի շուրջ, մյուսով համակարգը զուգահեռ վերակազմավորվում է այնպես, որ վարչապետի խնդիրը չունենա առանցքային նշանակություն, և իշխանության կառավարման մեխանիզմը լինի առավել բազմակենտրոն և ունիվերսալ: Դա բացարձակապես կասկածի տակ չի դնում այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է կամ ամբողջ իշխանության առաջնորդն է:

Նախ՝ այդ առաջնորդությունն անկասկած ֆրանսիական արքունիքի հայտնի սկզբունքով է՝ «թագավորը մեռավ: Կեցցե թագավորը»: Սերժ Սարգսյանն առաջնորդ է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀԿ-ի համար չի հայտնվել ռեալ առավել լայն երաշխիքներ տվող այլ առաջնորդ: Բայց, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի առաջնորդ լինելը ամենևին չի հակադրվում վարչապետ չլինելուն, այն պարզ պատճառով, որ դե յուրե առաջին դեմք հանդիսացող վարչապետը դե ֆակտո ամենևին առաջնորդի կարգավիճակում չէ: Սերժ Սարգսյանին առաջնորդի կարգավիճակը պահելու համար կարիք չկա պահել վարչապետի պաշտոնը, պահել դե յուրե իշխանությունը: Հենց այստեղ է, որ հանրությունը հայտնվում է տեղապտույտում՝ վարչապետի հարցի շուրջ, իսկ իշխանությունը սահուն և հանդարտ վերակազմակերպվում է՝ պատրաստվելով Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ նոր համակարգի:

Այդ համակարգում առաջնորդը ՀՀԿ նախագահն է, ոչ թե Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ, զուտ իշխանության և հետագա քաղաքականության տեսանկյունից հարցը ոչ թե այն է, թե ով կլինի վարչապետ, այլ այն, թե արդյոք երբ և ո՞վ կհամարձակվի ՀՀԿ նախագահի պաշտոնում ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին:

Վարչապետի և Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցերը բացարձակապես կապ չունեն միմյանց հետ և առավել ևս չեն հակադրվում միմյանց՝ առնվազն 2018-ի ռեժիմում: Այլ հարց է, թե ինչ փոփոխություն կլինի արդեն այն ժամանակ, երբ իշխանությունը լիարժեք մտնի 2022-ի նախընտրական ռեժիմի մեջ՝ ոչ դե յուրե, այլ դե ֆակտո:

Եվ այդ համատեքստում է նաև առանցքային հարցերից մեկը, թե Սարգսյանն այդ ռեժիմում ինչ զոհաբերության կգնա իր առաջնորդությունը պահելու և վերարտադրելու համար կամ, ավելի շուտ, ո՞ւմ կտանի զոհաբերության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում