Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Կարեն Կարապետյանը փաստի առաջ է կանգնեցում ՀՀԿ-ականներին՝ գնդակը տեղափոխելով Սերժ Սարգսյանի դաշտ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին Կարեն Կարապետյանի հարցազրույցի թերևս ամենաուշագրավ դրվագն այն էր, որ Կարապետյանը, ըստ էության, առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում տնտեսության և բիզնեսի վրա: Այն, որ ցանկացած անորոշություն, առավել ևս պետության առաջին դեմքի մասով անորոշություն բացասաբար է ազդում և ոչ դրական սպասումներ է հաղորդում բիզնեսին, աքսիոմատիկ ճշմարտություն է, և Կարապետյանը բարձրաձայնում է հենց դա: Մյուս կողմից, սակայն, կոնկրետ իրավիճակը առաջացնում է կոնկրետ հարցեր:

Մասնավորապես, այդ ճշմարտությունն ազդարարելով հանդերձ, ի՞նչ է, ի վերջո, ուզում Կարեն Կարապետյանը: Նա ուզում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան հայտարարի և ցրի՞ անորոշությունը, այդպիսով նաև դրական ազդակներ փոխանցի բիզնեսին, թե՞ ուզում է պարզապես տնտեսական կյանքում հանրության համար շոշափելի առաջընթացի բացակայության համար պատասխանատվությունը դուրս գրել Սերժ Սարգսյանի ստեղծած անորոշության վրա: Ո՞րն է Կարեն Կարապետյանի նպատակը, հարցին փաստորեն առաջին անգամ անդրադառնալու իմաստը: Կարեն Կարապետյանն այդ մասին, օրինակ, ասե՞լ է Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ չի ասել, եթե չի ասել, իսկ եթե ասել է, ապա ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը:

Ընդ որում՝ այդ հարցերը ամենևին զուտ լրագրողական կամ հանրային հետաքրքրության ոլորտից չեն, որպեսզի պատասխաններն էլ դիտվեն զուտ այդ հետաքրքրությունը սպառելու միջոց: Այդ հարցերին պատասխանելով՝ Կարեն Կարապետյանը կարող է գոնե փոքր-ինչ ցրել անորոշությունն ու որոշակի ազդակներ հղել բիզնեսին: Մյուս կողմից՝ ինչո՞ւ է Կարապետյանն այդ հանգամանքը խոստովանում կամ բացահայտում հիմա, երբ կա շատ կոնկրետ տնտեսական իրողությունների համար պատասխան տալու անհրաժեշտություն, քանի որ 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հավաստիացումները, կարծես թե, այնքան էլ չեն դիմանում քննադատությանը, և տնտեսագետները բավականին դյուրությամբ ցույց են տալիս, որ աճի այդ ցուցանիշը ոչ այնքան կառավարության սպասվածից ավելի աշխատանքի արդյունքն է, այլ ավելի շատ ստացվել է բարենպաստ գործոնների բերումով, քանի որ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մասով, մեծ հաշվով, չկա որևէ սկզբունքային փոփոխություն, և դրա վկայությունն է նաև այն, որ հարցազրույցի տնտեսական մասում Կարեն Կարապետյանը գործնականում չի ասում ոչինչ, և այդ վակուումը լցնելու համար էլ ապահովվում է տնտեսական բլոկի նախարարների հոծ ներկայություն:

Իհարկե, այնպես չէ, որ նախարարները շատ բան են ասում, թեև, ինչ խոսք, անհրաժեշտ է արձանագրել, որ «Տեսլա»-ի հետ արևային էներգիայի կուտակման կայան կառուցելու շուրջ բանակցությունն, անկասկած, կարևորագույն նախաձեռնություն է Հայաստանի համար, և այն պետք է ողջունել՝ ակնկալելով, որ վարչապետի 2018-ի անորոշությունը չի խանգարի «Տեսլա»-ի հետ վերջնական համաձայնությանը: Այդ ամենով հանդերձ՝ Կարապետյանի տնտեսական պատասխանները համոզիչ չեն, և նաև այդ պատճառով է առավել ընդգծված դառնում այն, որ փաստորեն առաջին անգամ Կարապետյանը խոսում է 2018-ի անորոշության հետևանքի մասին՝ այն դեպքում, երբ ավելի վաղ հայտարարել էր և հարցազրույցի ընթացքում էլ ասում է, որ այլևս չի խոսելու այդ թեմայով: Բայց ոչ միայն այլևս խոսում է, այլ ասում է մի բան, որը մինչ այդ երբեք չէր ասել և ըստ էության՝ ասում է ավելի առանցքային բան, քան վարչապետի պաշտոնում մնալուն պատրաստ լինելը:

Ըստ էության, Կարեն Կարապետյանը գնդակը տեղափոխում է Սերժ Սարգսյանի դաշտ, և այժմ պետք է տեսնել, թե ինչ է անելու և ասելու Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ մինչ այդ Սարգսյանը կարծես թե դրական էր արտահայտվել Կարապետյանի կառավարության արդյունքների և նպատակային ցուցանիշների մասին՝ հայտարարելով նաև, որ նա օգտակար վարչապետ է և մարդ: Փաստորեն, Կարեն Կարապետյանը լրիվ հակառակ պատասխան է տալիս՝ ասելով, որ Սերժ Սարգսյանն օգտակար չէ, քանի որ անորոշություն է թողնում, ինչը վնաս է բիզնեսին և տնտեսությանը: Պետք է ենթադրել, որ Կարապետյանը Սարգսյանի գովեստում նկատել է վտանգ կամ խաբկանք, զգոնության բթացման միտում, ինչի համար էլ անմիջապես գնդակը վերադարձնում է Սերժ Սարգսյանի դաշտ:

Ի՞նչ են անելու այդ պարագայում ՀՀԿ-ականները՝ նրանք կրկնելու են Կարե՞ն Կարապետյանին, հաստատելու, որ վարչապետի հարցում անորոշությունը լավ բան չէ, թե՞ կրկնելու են իրենց և ավելին՝ հայտարարելու են, որ անորոշ բան չկա, և վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Կարեն Կարապետյանն այդ իմաստով նաև փաստի առաջ է դնում ՀՀԿ-ականներին: Նրանք կա՛մ իրեն պետք է կրկնեն, կա՛մ արդեն պետք է Սերժ Սարգսյանին «հռչակեն» վարչապետ՝ այդպիսով նաև, կամա թե ակամա, ֆալստարտի վիճակում դնելով Սարգսյանին: Կարապետյանն այդ իմաստով սրում է խաղը՝ պասիվ պաշտպանությունից անցնելով ակտիվ հակագրոհի, հարցն այն է, թե ինչի պատճառով՝ ավելի ինքնավստահ զգալո՞ւ, թե՞ հակառակը՝ ոտքի տակ հողը աստիճանաբար ավելի թույլ շոշափելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում