ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ ԽաչատուրյանՔուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժածԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԼատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումըԱմեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խսԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներումԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետԳագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սևանա լիճը` վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում. Լևոն ԱզիզյանԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին. զոհվել են ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի շենքում և Մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները«Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսելԸնկերությունն ապoրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԱրցախ, կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդաuպանները». Բագրատ UրբազանԹուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով
Ադրբեջանից Հայաստան կարտահանվի գրեթե 1000 տոննա դիզելային վառելիքՍերժ Սարգսյանի կալանավորումն ու՞մ ծարավն է հագեցնելու. Աբրահամյան (տեսանյութ)
ՌԴ-ն ցանկացած դեպքում պարտավոր կլինի բարձրացնել ՀՀ-ի համար գազի գինը. փորձագետ
ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս
Արխիվ

Երբ փողոցն անցնելը շահումի պես մի բան է․ Թբիլիսյան խճուղում լուսակիրներ են հարկավո՛ր, պարոնա՛յք ղեկավարներ

Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել հերթական վրաերթը։ 34-ամյա վարորդն իր «Opel Vita» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացուն։ Վերջինիս վիճակը ծանր է։

Նրանց համար, ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ Թբիլիսյան խճուղին սկիզբ է առնում «Ռայկոմ» թաղամասից և Շամպայն-գինու գործարանի մոտով դուրս գալիս քաղաքից դեպի Սևան։ Խճուղու ներքևի հատվածում գտնվում է Արաբկիր վարչական շրջանը, որին էլ հենց պատկանում է այն։

Այս խճուղում առավել քան շատ են ավտոպատահարներն ու հատկապես վրաերթերը, և դրա պատճառը մեկն է՝ լուսակիրների բացակայությունը։

Այսպես՝ Թբիլիսյան խճուղու 3 տարբեր հատվածներում կան նշագծված անցումներ և կանգառներ, սակայն լուսակիրներ չկա։

Մահվան ելքով վրաերթերն այստեղ անպակաս են, քանի որ, թեև վարորդները տեսնում են նշագծված անցումը՝ «զեբրան», սակայն ո՛չ արգելակում են, ու ո՛չ էլ դանդաղեցնում ընթացքը․ մտավախություն չունեն՝ չկան արագաչափեր, չկան լուսակիրներ։

Ու ստացվում է, որ փողոցն անցնելու համար սպասում ես այնքան, մինչև մեքենաների հոսքը նվազի։ Մինչդեռ այդ ընթացքում դիմացի կանգառում կանգնած երթուղային տաքսին սպասում է, թե երբ քեզ վերջապես կհաջողվի անցնել փողոցն ու նստել երթուղային։

Այնպես որ, ինչպես տեղի բնակիչներն են նկատում՝ Թբիլիսյան խղճուղում փողոց անցնելը շահումի պես մի բան է։  Ինքս այդ տարածքում արդեն երկու անգամ փողոցն անցնելիս՝ երջանիկ դիպվածով, ողջ եմ մնացել։ Մեքենան այնքան արագ էր սլանում, որ չհասցրի փողոցն անցնել ու մինչ վախեցած կանգնած սպասում էի մեքենան անցնի, վարորդը որոշեց կտրուկ արգելակել, ինչի հետևանքով տեղում պտույտ գործեց ու հարվածեց կանգառում կանգնած ու ինձ սպասող երթուղային տաքսուն։

Մի խոսքով՝ նման դեպքերը շատ են այս փողոցում ու ոչ ոք չի փորձում իրավիճակին տեր կանգնել։
Պարզվում է, որ լուսակիրների տեղադրման հարցը գտնվում է ոստիկանության տիրույթում և իրականացվում է արտաբյուջետային ծախսերի հաշվին։ Այսինքն՝ լուսակիրներ տեղադրելու համար կոնկրետ գումարներ նախատեսված չեն։

Անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ ոստիկանության գործառույթն իրականում այստեղ դրսևորվում է ո՛չ թե որպես լուսակիր տեղադրողի, այլ երթևեկությունը վերահսկողի կարգավիճակում։ Ու ավելի նպատակային է և տրամաբանական, եթե լուսակիրների տեղադրման գործով զբաղվի քաղաքապետարանը, հատկապես երբ լուսակիրների անսարքության ու փողոցների վերանորոգման ծախսերն ընդգրկված են հենց քաղաքապետարանի բյուջեում։

Բայց եթե նույնիսկ ընդգրկված էլ չլինեին, ապա դա չի նշանակում, որ մի կողմից քաղաքապետարանի, մյուս կողմից Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի ղեկավարությունները պետք է իրենցից հեռացնեն խնդիրն ու ձեռքերը ծալած սպասեն, թե դեռ քանի դժբախտ պատահար ու զոհ է լինելու։

Այստեղ հարկավոր է միայն բարի կամքի դրսևորում, պարոնա՛յք ղեկավարներ։

Հարկ եմ համարում նաև նկատել, որ հենց Թբիլիսյան խճուղում է գտնվում մայրաքաղաքի ամանորյա խրախճանքի վայրերից մեկը ու այստեղ, հատկապես այս օրերին խցանումներն ու պատահարներն զգալիորեն ավելանում են։

Ինչ խոսք, տոնական զարդարված քաղաքը գեղեցիկ է ու աչք է շոյում, բայց քաղաքի ձևավորման համար նախատեսված լույսերը վառելուց առաջ, պետք է վառվեն լուսակիրների լույսերը, որպեսզի տոնական շքերթը չվերածվի սգո թափորի։

Արմինե Մկրտումյան