Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Տնտեսություն

Արդյոք Չինաստանը հետաքրքրվա՞ծ է «Մետաքսի ճանապարհով». մեկնաբանում է տնտեսագետը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին Ուֆայում մասնակցեց ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին: ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպության փոխգործակցության հիմքում ընկած է ընդհանուր հետաքրքրվածությունը ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման հանդեպ: Այս գաղափարի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացնել: Ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք էլ հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացում:

Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար:

«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանն ասաց, որ համագործակցության առաքելությունը բազմավեկտոր է, դրանով էլ տարբերվում է մյուս միջազգային ինտեգրացիոն կազմակերպություններից: Նազարյանը նշեց, որ այս կազմակերպությունն իր մեջ ներառում է տարբեր ոլորտներ՝ անվտանգության, ռազմական, մշակութային և այլն: «Սա ի սկզբանե ստեղծված է որպես հակակշիռ ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի գերիշխող դիրքի, եվրասիական տարածաշրջանի տեղի ու դերի կողմնորոշման նպատակով»,- խոսելով կազմակերպության մասին՝ ասաց տնտեսագետը:

Ըստ բանախոսի՝ ՈՒՖԱԻ-ի գագաթնաժողովում առաջադրված հիմնական խնդիրը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծումն է:

«Մեր աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ, կամա թե ակամա, մենք պետք է լինենք մեր խաչմերուկի տերը: Իրան-Հայաստան երկաթուղու մասին բավական երկար խոսվել է, հաշվարկվել է, և այստեղ է, որ համագործակցության շրջանակում ՇՀԿ-ն ներդրումների նոր հարթակ է հանդիսանում: Ես կարծում եմ, որ Չինաստանը բավական մեծ հետաքրքրություն կարող է հանդես բերել հենց «Մետաքսի ճանապարհի» կառուցման առումով»:

Տնտեսագետը կարծում է, որ այս ուղղությամբ է հենց պետք աշխատանքներ տանել, և պատահական չէ, որ դեռևս մարտին Չինաստանում քննարկվեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման խնդիրը:

Չպետք է մոռանալ, որ Չինաստանն այսօր պատրաստ է 500 մլրդ-ից ավելի ներդրում կատարել և ոլորտներ է փնտրում:

«Հայաստանը ոչ թե անդամակցել է ՇՀԿ-ին, այլ այս կազմակերպությունն ունի երեք կարգավիճակ՝ անդամ երկրներ, դիտորդ երկրներ, երկխոսության անդամ երկրներ: Հայաստանը դարձել է երկխոսության անդամ երկիր: Սա նշանակում է, որ մեր երկիրը որոշումների կայացմանը չի կարող մասնակցել, բայց կարող է օգտվել այդ որոշումներից: Սա փոխշահավետ և իրավահավասար համագործակցություն է: Այսինքն՝ հերթական հնարավորությունն է Հայաստանի համար»,- նշեց բանախոսը: Հարցին, թե այս կազմակերպության հետ համագործակցությունը արդյոք խնդիր չի՞ առաջացնի Հայաստան-Արևմուտք հարաբերությունների համար, տնտեսագետը հակիրճ պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:

Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը: