Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Աջ ղեկով մեքենաների արգելքը հակասահմանադրական է, կդիմեմ ՄԻԵԴ. կին վարորդ

Հայաստանում 2018թ. ապրիլից աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի, հետագայում նաև շահագործումը:

NEWSPRESS.am-ը խնդրի շուրջ զրուցեց աջ ղեկով ունեցող մեքենայի ավտովարորդ Լիա Խոջոյանի հետ:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է իրականում աջակողմյան ղեկով մեքենաների արգելքի բուն պատճառը:

-ԵԱՏՄ պայմանագրի մասին չմոռանալով՝ այդուհանդերձ կարծում եմ, որ պատճառն այստեղ բոլորովին այլ տեղ է թաքնված, որն էլ ստիպում է իշխանություններին ոտնահարել 30 հազարից ավելի քաղաքացու սահմանադրական իրավունքը: Վերջին տարիների ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակն ազդել է նաև քաղաքացիների գնողունակության վրա, և այսօր շատ քչերն են ունակ իրենց թույլ տալ գնել նոր մեքենա ավտոսրահներից:

Արդյունքում այդ սրահներում, որոնք պատկանում են մեր իշխանավորներին ու օլիգարխներին, «յուղը վրան» մեքենաները չեն կարողանում վաճառել անգամ ապառիկ տարբերակով, քանզի քչերը կարող են իրենց թույլ տալ մի քանի միլիոն դրամով մեքենա գնել: Այլընտրանք կար՝ Ճապոնիան՝ օգտագործված, աջ ղեկով մեքենաների երկիրը: Իրականում յուրաքանչյուր ոք ուզում է նոր ու շքեղ մեքենա վարել, բայց պայմաններից դրդված գնում է հինն ու օգտագործվածը:

Բացի այդ, այս արգելքը, որ ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի, քանզի ես դրանում ոչ մի կասկած չունեմ, նոր եկամտաբեր բիզնեսի հնարավորություն է ստեղծում: Ասում են՝ այդ հնարավորությունից արդեն իսկ պատրաստվում է օգտվել Սամվել Ալեքսանյանը, ով այս պահին վերանորոգման վերջին շտրիխներն է իրականացնում 15 թաղամասի նախկին ավտոսերվիսում: Այնտեղ ծրագրում են իրականացնել նաև ղեկային համակարգի փոփոխության (վերասարքավորում) գործընթացը և հաշվի առնելով բիզնեսում օլիգարխ-պատգամավորի հնարավորությունները՝ համոզված եմ, որ այդտեղ այդ գործողությունը կիրականացվի ավելի մատչելի, քան քաղաքի այլ վայրերում: Ու կստացվի, որ պայմանական ասած այդ մենաշնորհը ևս կդառնա Ալեքսանյանինը՝ պարզ է, որ բոլորը կգերադասեն մատչելի գնով իրականացնել այն գործընթացը, առանց որի հետագայում չեն կարողանա վաճառել մեքենան կամ վերահաշվառել այն: Այնպես որ ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթի կյանքի կոչումը, իմ կարծիքով, ամենավերջին պատճառն է, որով պայմանավորված է իշխանությունների նման շտապողականությունը:

-Եվ արդյոք աջակողմյան վարորդների համար վարելը դժվա՞ր է Երևանում:

-Երևանում առհասարակ դժվար է վարել մեքենա, քանի որ տրաֆիկը շատ ծանրաբեռնված է՝ մեքենաները շատ են, փողոցները՝ նեղ: Բացի այդ էլ մեր վարորդները, մեղմ ասած, օրինապահ չեն և միշտ ինչ-որ տեղ շտապում են: Եվ մեղադրել այս ամենում աջ ղեկով մեքենաներին, ուղղակի անհասկանալի է:

Անհասկանալի է նաև, թե ինչու պետք է քաղաքացին, որը ժամանակին օրենքով ներմուծել է Հայաստան այդպիսի մեքենա, այժմ իր գրպանից վճարի այն վերասարքավորելու համար: Ի վերջո, խոսքը 10, 100 կամ 1000 քաղաքացու մասին չէ, այլ 30 հազարից ավելի քաղաքացիների մասին, որոնք կանգնում են նվազագույնը 500 դոլար ծախսի առաջ: Իսկ պետությունը որևէ կերպ չի պատրաստվում փոխհատուցել նրանց, թեև, հիշեցնեմ, մենք բոլորս մեքենան թե՛ ներմուծելիս, թե՛ շահագործելիս պետական բոլոր տուրքերը վճարել ենք: Այդ դեպքում՝ ինչո՞ւ հիմա պետությունը չի ուզում որևէ կերպ ձեռք մեկնել ու փոխհատուցել, թեկուզ մասամբ, այդ ծախսը:

Օրենքի նախագիծը շատ թերի է, հակասահմանադրական ու մարդու իրավունքները ոտնահարող, այնպես որ եթե այն ընդունվի և սահմանափակվի իմ սեփական գույքի տնօրինման իրավունքը, ապա ես ևս պատրաստ եմ դիմել դատական բոլոր ատյաններ՝ ընդհուպ ՄԻԵԴ: