Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Զոմբիների մասին համակարգչային խաղերը երեխաներին կդարձնեն պոտենցիալ հանցագործներ. պարզաբանում է հոգեբանը

Եթե տարիներ առաջ Երևանի բակերում կարելի էր տեսնել խաղացող երեխաների, ապա հիմա դա դարձել է հազվադեպ երևույթ, քանի որ երեխաները հիմնականում նախընտրում են համակարգչային խաղեր: Համակարգչային խաղերը հիմնականում ստեղծվում են ֆիլմերի կամ գրքերի հիման վրա, լինում են նաև հակառակ դեպքերը։ 2011 թվականից համակարգչային խաղերն ԱՄՆ- ում պաշտոնապես հայտարարվեցին արվեստի տեսակ։ Համակարգչային խաղերը ցուցաբերել են էական ներգործություն հասարակության վրա, որն էլ 21-րդ դարում համարվում է ամենալուրջ հոգեբանական խնդիրներից մեկը:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում հոգեբան Արմինե Սարգսյանը խոսեց համակարգչային խաղերի մասին, ընդգծեց, թե ի՞նչ դրական կամ բացասական ազդեցություն են թողնում մարդկանց վրա:

«21-րդ դարն առանց համակարգիչների ու համացանցի պատկերացնելն անհնար է, քանի որ այդ ամենը դարձել է մեր կյանքի անբաժան մասը: Համակարգչային խաղերն ունեն շատ քիչ դրական և շատ մեծ բացասական զադեցություն: Ինտելեկտուալ խաղերը զարգացնում են դեռահասների ու երիտասարդների ինտելեկտը: Երեխաներից շատերն աշխարհի, կյանքի, պատմության ու գիտության մասին տեղեկություններ հիմնականում ստանում են համացանցից ու համակարգային խաղերից: Կան նաև հոգեբանական խաղեր, որոնց շնորհիվ պատանիները ձեռք են բերում գիտելիքներ իրենց հոգեբանական վիճակի մասին: Եթե անկեղծ լինենք, ապա աշխարհում քիչ են այդպիսի պատանիները, ովքեր օգտվում են ինտելեկտուալ խաղերից, քանի որ ցանկանում են հեշտ ու լավ գիտելիք ստանալ»:

Հոգեբանն ընդգծեց, որ համակարգչային խաղերի ծուղակն ընկնելու համար անհրաժեշտ է կամքի ուժ ու ծնողի դաստիարակություն, հակառակ դեպքում «ճահիճը կկլանի իր հերթական զոհին»:

«Հիմա համացանցը ողողված է սպանությունների, պատերազմների, վամպիրների ու զոմբիների մասին խաղերով, որոնք երեխաների վրա թողնում են միայն բացասական ազդեցություն: Այդ սպանությունները, արյունը, զոմբիների անմարդկային տեսքն ու խաղի սարսափելի գրաֆիկական դիզայնն ազդում է երեխայի ներաշխարհի վրա: Շատ ժամանակ կախվածությունն այնքան է մեծանում, որ երեխան 12 ժամ նույն խաղը խաղալուց ու խաղից կտրվելուց հետո չի կարողանում կողմնորոշվել, թե նա որտեղ է. իրական աշխարհում, թե զոմբիների աշխարհում: Ու պատահական չէ, որ գրեթե ամեն օր մի սարսափելի սպանություն կամ ինքնասպանություն է տեղի ունենում, որը տեղի է ունեցել համակարգչային խաղի ազդեցության տակ»:

Ա. Սարգսյանն ընդգծեց, որ ծնողներն իրենց երեխաներին պետք է հեռու պահեն զոմբիների մասին խաղերից, հակառակ դեպքում իրենց երեխաները մեծանալով կարող են դառնալ պոտենցիալ հանցագործներ:

«Ցավոք, մեր երկրի սոցիալական պայմաններն այնպիսին են, որ ծնողների ու երեխաների կապն իրարից շատ է կտրվել, և ծնողները շատ ժամանակ չեն ունենում, որ զբաղվեն իրենց երեխաների դաստիարակությամբ: Բայց այդ քիչ ժամանակի մեջ պետք է զբաղվել նաև երեխայի դաստիարակությամբ: Ծնողները պետք է հաճախ իրենց երեխաների հետ խաղան ռեալ ու իրական խաղեր, նրանց տանեն սպորտի, արշավների մասնակցեն: Դրանք կապ ունեն գումարների հետ, սակայն ընտանիքներում պետք է հաշվի առնեն, որ գումարի խնայումն ու երեխայի դաստիարակությամբ չզբաղվելը ապագայում կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների»:

Հոգեբանը հավելեց նաև, որ այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: