Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Աղբի տեղն աղբամանում է, սակայն աղբամանի բացակայության դեպքում Երևանի կենտրոնում աղբակույտեր ի հայտ կգան (ֆոտո)

«Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը մեկնարկել է 2017թ. ապրիլից՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: Այս ամենին հաջորդեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ ձևավորված «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովը: ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի անմիջական վերահսկողությամբ հանձնաժողովը կազմակերպել է երեք համապետական շաբաթօրյակ: 2017 թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ 2033 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել է 1587-ը, փակման ենթակա է 163 աղբանոց, այս պահին շահագործվում է 298-ը:

Արդեն մայիս ամսին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշեց.

«Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ: Այն պետք է հստակ խաղի կանոններ, նորմեր սահմանի: Այդ կառույցի բյուջեի աղբյուրները տուգանքներից են գոյանալու, որի մի մասը ուղղվելու է տեսուչների վարձատրմանը, մյուս մասը՝ աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթների իրականացմանը»:

Նոյեմբեր ամսից սկսած «Մաքուր Հայաստան» ծրագիրը նոր փուլ մտավ և մեկնարկեց «Աղբի տեղն աղբամանում է» խորագրով համապետական սոցիալական արշավը։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է տեսնել աղբի կամ աղբավայրի, աղբաշատ վայրի պատկերը` առաջարկելով լուծման տարբերակ։ Համակարգը նաև պետության և քաղաքացիների միջև սերտ համագործակցության օրինակ է` բաց ու թափանցիկ մեխանիզմի միջոցով։

Այս ամենի հետ մեկտեղ Երևանի կանգառներում, փողոցներում, գովազդային վահանակների վրա սկսեցին փակցվել «Աղբի տեղն աղբամանում է» խորագիրը կրող պաստառներ: Ստացվում է, որ 2017 թվականի ընթացքում Հայաստանում ու մասնավորապես Երևան քաղաքում մեծ աշխատանքներ տարվեցին՝ կապված աղբի հետ:

Սակայն այս դրական նախագծերի հետ մեկտեղ պետք է նշել նաև, որ շատ հաճախ աղբի կուտակման ու աղբամանում չթափելու մեջ մեղադրվում է հենց հասարակությունը: Բայց շատ դեպքերում մարդիկ աղբը նետում են, քանի որ տարածքում աղբաման չկա: Նմանատիպ դեպքերում ճիշտ կլինի անդրադառնալ նաև այն խնդրին, որ աղբը պետք նետվի աղբամանում, սակայն երբ տարածքում աղբաման չկա, այդ դեպքում պետք է քայլեր ձեռնարկեն հենց «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի աշխատակիցները:

NEWSPRESS.am-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ մետրոյի Հանրապետության Հրապարակի տարածքում կուտակված աղբը: Հատկանշական է, որ աղբակույտերից 10-15 մետր հեռավորության վրա՝ այգում, կան աղբամաններ, որտեղ չկան աղբակույտեր: Փաստացի ստացվում է, որ հասարակությունն աղբը թափում է աղբամանում, իսկ աղբամանի բացակայության դեպքում՝ գետնին:

Այսպիսի դեպքերին պիտի ուշադրություն դարձնեն Երևանի քաղաքապետարանն ու «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի աշխատակիցները: Իր մեղքի բաժինն ունի նաև հասարակությունը: Նմանատիպ շղթայական խնդրին պետք է տալ համապատասխան լուծում, հակառակ դեպքում Երևանի կենտրոնը, ծայրամասերն ու ամբողջ Հայաստանի տարածքը կվերածվի աղբակույտի:

aghb aghb1 aghb2 aghb3 aghbi teghy aghbamanume