Արտակարգ իրավիճակ Պոլիտեխնիկում. տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել՝ ռեկտորի անունով
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ իրավապահները հայտնաբերել են կասկածելի արկղ, որի վրա գրված է ռեկտորի անուն-ազգանունը։ Ուսանողությունն ու դասախոսական կազմն այս պահին տարհանվել է, և շենքում ոստիկանության կինոլոգոներն են հետախուզական աշխատանքներ կատարում։