Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

«Զինեդին Զիդանի ողբերգությունը»․ Ինչո՞ւ «Բարսելոնան» «թաղեց» խեղճ ու անօգնական «Ռեալին»

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Բարսելոնային» և պարտվեց խոշոր՝ 3-0 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 45 միավոր, և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 31 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում։

Եթե անկեղծ լինենք, ապա հանդիպումն այդքան էլ դրամատիկ չէր։ Ամբողջ հանդիպումն անցավ գրեթե նույն տեմպով, իսկ  «Բարսելոնայի» խփած 2-րդ գնդակից հետո դաշտում կատարյալ հանդարտություն էր տիրում։ «Ռեալն» այս հանդիպմանը պետք է ներկայանար հարձակվողական կազմով, թերևս մամուլի ասուլիսներն էին այդպես ցույց տալիս։

«Ռեալի» պարտության առաջին պատճառներից մեկն այն էր, որ թիմն ուղղակի չէր խաղում։ Հարձակվողական գործողություններում ակտիվ էին միայն Լուկա Մոդրիչը, Մարսելոն ու Ռոնալդուն։ Բենզեմայի մասին խոսելն ավելորդ է, քանի որ նրա փոխարինման ժամանակ «Ռեալի» երկրպագուների սուլոցներն արդեն ամեն ինչ ասում են նրա մասին։

Կովաչիչը դաշտում էր, քանի որ Իսկոն կառուցում է, հարձակվում, ստեղծում ու գոլեր խփում, իսկ Զիդանը որոշել էր ռիսկի չդիմել ու մեկնարկային կազմում ընդգրկել Կովաչիչին, ով ավելի շատ խաղ քանդող ֆուտբոլիստ է։ «Բարսելոնայի» առաջին գոլի ժամանակ Կովաչիչը վայելում էր, թե ինչպես է մի ամբողջ խաղադաշտ կտրում անցնում Իվան Ռակիտիչը։ Զիդանն ինչպես միշտ արհամարհեց Ասենսիոյին ու Իսկոյին։ Այս Կլասիկոյում պարտություն կրեց Զիդանը, քանի որ «Ռեալը» չուներ տակտիկական խաղ, «Ռեալը» չուներ լավ կազմ, «Ռեալը» չէր կարողանում խաղալ ֆուտբոլ, «Ռեալն» ուղղակի պարտվեց, քանի որ շատ թույլ էր։

«Բարսելոնան» էլ իր հերթին չխաղաց այն ֆուտբոլը, որը մենք սովոր ենք տեսնել թիմից։ Վալվերդեն «Բարսելոնայում» փոխել է մի ամբողջ հոգեբանություն ու փիլիսոփայություն։ Այսօրվա «Բարսան» նման էր Ժոզե Մոուրինյուի թիմերին, քանի որ ապահովում են արդյունք, խաղում է հակագրոհներով ու գիտի շատ լավ պաշտպանվել։ Սուտ կլինի, եթե նշենք, որ կատալոնական թիմը ցուցադրեց շատ ուժեղ խաղ։ Մեսսին աննկատ էր խաղադաշտում, սակայն կարողացավ դառնալ այս խաղում «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստը։ Լուիս Սուարեսն աստիճանաբար սկսում է վերագտնել իր խաղը։ Այսօրվա խաղում «Բարսելոնան» ցույց տվեց, որ այս պահին նա ավելի վստահ է ու ուժեղ «Ռեալից»։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ թե՛ «Ռեալը», և թե՛ «Բարսելոնան» գտնվում են շատ վատ մարզավիճակում։

Իսկ «Ռեալում» խնդիրները լուրջ են, քանի որ Զիդանը սիրում է Բենզեմային, Զիդանը պաշտպանում է իր հայրենակցին, Զիդանը հայտարարում է, որ «Ռեալը» հաղթելու է ու խաղալու է հարձակվողական ֆուտբոլ և պահեստայինների նստարանին թողնում է Իսկոյին, Ասենսիոյի ու Բեյլին։ Ներկայիս «Ռեալում» կա տակտիկական ու մարզչական խնդիր, որոնք պետք է լուծվեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այլապես ուժեղ թիմերի դեմ խաղերում մենք կտեսնենք այսօրվա անօգնական ու խեղճ «Ռեալին»։

Հանուն արդարության պետք է նշել նաև, որ այսօրվա խաղը վերջին 15 տարվա ընթացքում ամենաանհետաքրքիր խաղն էր։ Կարմիր քարտ, 11 մետրանոց, 3 գոլ. սրանք խաղին դիտարժանություն չեն տալիս։

«Ռեալը» պարտվեց, քանի որ սա Զիդանի ողբերգությունն էր։ Օմար Մոմանին կպատկերի Զիդանին ու Բենզեմային, իսկ «Ռեալի» երկրպագուները կշարունակեն սուլել 2 ֆրանսիացիներին։

NEWSPRESS.am sport