Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Եթե հայրիկ չունեմ, ուրեմն անիմաստ է Ձմեռ պապին հավատալ»

Ձմեռ պապի գոյությունն ապացուցողների մեջ ամենամեծ դերակատարում ունեցողները հենց երեխաների ծնողներն են: Շատ երեխաների անգիտակից ու փոշոտ հիշողության մեջ թաղված է հենց հայրիկի դեմքը` պատված Ձմեռ պապի կեղծ, բայց պարզության խորհրդանիշ հանդիսացող սպիտակ գույնի մեջ: Իսկ ի՞նչ են անում կամ մտածում այն երեխաները, ովքեր ծնված օրվանից կամ կյանքի ընթացքում ստիպված տեսնում են կեղծ մորուք ու վանող աչքեր: Երևի թե շատ հայրերի պատգամներից մեկն այն է, որ կյանքի ընթացքում խաղան Ձմեռ պապի հեքիաթային, բայց պատասխանատու կերպարը: Ամանորյա զանգերի կախարդական, բայց կեղծ թվացող հնչյունների մեջ թաքնված միֆը երկար տարիներ հետապնդում է հենց այն մանուկին, ում այտերից բացակայում է հայրական մաքուր ու իրական համբույրի տաք գոլորշին: Շատերի համար երկար սպասված զանգեր, իսկ գունաթափ դեմքով երեխաների համար միայնակ կատվի մռռոցի հետ ասոցացվող ձայներ են ամանորյա հնչյունները:

Մի տեսակ տխրություն, որ ամեն տարի չսպասված մահվան պես այցելում է նրանց ու հեռանում գլխիկոր, բայց ժպտալով: Սակայն նրա այցելության ժամանակ միշտ նրանք տանը չեն լինում: Իսկ եթե կամակորություն անի ու որոշի, որ վաղն էլ պիտի գա, ապա այդ դեպքում անհնար է մտածել, թե ինչ կարելի է անել: Աղբարկղի մոտ ընկած դեղնավուն մորուքի մեջ անբացատրելի հարցականներ են վազվզում այս ու այն կողմ: Փողոցային շան համար նույնպես կեղծ ու գարշելի է թվում այդ իրի գոյությունը: Շունը նույնպես շրջանցեց ու մի կողմ փախավ: Փոքրիկ տղան վերցրեց մորուքն ու տուն քայլեց: «Միգուցե հայրիկը վերադառնա՞»,- մտածեց որբն ու ոտքով հարվածեց տան դռներին: Տան տոնական տրամադրությունը բարկացնող էր թվում տղային ու թատերական: -Մա՜մ,- գոռաց տղան ու տան կենտրոնում շպրտեց դեղնած մորուքը: Մայրական տառապած աչքերի մեջ անգիտակցությունն էր թավալվում: Մի քանի վայրկյան տևեց ապուշ լռություն, որը պիտի այդպես էլ լիներ ու դարձյալ շարունակվեց ամանորյա երազը:

Զանգերի լացի ձայնը սկսեց լսվել: Երեխան ամուր բռնել էր մորուքից ու նայում էր առաստաղին: Ամեն դեպքում երկինք էր նայում: Մտքերի տարափը խեղդամահ էր անում տղային. «Եթե հորս չեմ տեսել, ապա էլ ի՞նչ իմաստ ունի հավատալ այդ տխմար էակի գոյությանը: Հայրս պատգամը կիսատ թողեց ու փախավ այս աշխարհից: Տեսնես գոնե ո՞ր կողմ փախավ: Իսկ եթե այս մորուքը նա՞ է ուղարկել ինձ հուշելու համար, որ նորից կվերադառնա: Բայց ես գիտեմ, որ այնտեղից չեն վերադառնում: Մաման հաստատ գիտի, թե հայրս որ կողմ փախավ: Բայց պիտի սպասենք, քանի որ հրաշքը դեռ չի ավարտվել»:

Հանկարծ ամանորյա զանգերի ավարտի հետ մեկտեղ լսվեց աղմուկ: Ձայները տան դռների ետևից էին գալիս: Տղան ամուր սեղմեց մորուքն ու սեղանի մոտից ցատկեց դեպի տան դուռը: Մահվան ռեֆլեքսի նման վերջին ժպիտի պես դեմքին քարացավ սառած հայացք: Դուռը բացեց ու ձեռքերի միջից ցած ընկավ հոր գոյության մի կեղտոտ հուշ: Աղբամանի մոտ կանգնած շունն էր, երևի նա էլ էր հասկացել այդ մորուքի կարևորությունը:

Ա.Զ.