Երևանում թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի նստարան կոտրելով՝ բախվել հաստաբուն ծառին. Shamshyan.com (ֆոտո)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 37 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4785 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 36-ամյա Արտակ Գաբրիելյանը դեռևս անհայտ պայմաններում Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր նույնպես չեն տուժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում