Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Քայլում էի, ու աչքերիս առաջ ակամայից գալիս էին պատերազմի դաշտում զոհված տղերքը»․ հուշեր մարտական դիրքերից

Առաջին մասն՝ այստեղ

Երկրորդ մասն՝ այստեղ

Երրորդ մասն՝ այստեղ

Չորրորդ մասն՝ այստեղ

Իրականացրեցի հերթական հերթապահությունը, հանձնեցի զենքը, զրահաբաճկոնն ու սաղավարտը։ Գնացի գետնատնակ, ծոցագրպանիցս հանեցի թուղթ ու գրեցի մի նամակ, որն ուղղված էր ապագայի զինվորին․

«Երբ մարդկային գիտակցությունը բխում է հաղթական ոգուց, այդ ժամանակ մարդը դառնում է անպարտելի: Այս խոսքերը դրոշմելով ուղեղիս ծալքերի վրա, ես գնացի բանակ: Ճիշտ է, սկզբնական շրջանում դեռ չէր հասունացել այն գիտակցությունը, որ հասկանամ, թե ինչ պետք է անել այստեղ, բայց ժամանակի ընթացքում սկսեցի դառնալ հայ զինվոր:

Վեց ամիսը հազիվ էր լրացել, երբ իմացա, որ շուտով պետք է բարձրանամ մարտական դիրքերը պաշտպանելու: Այդ ժամանակ հոգուս զորությունը սկսեցի մի քանի անգամ բազմապատկել: Վերջին գիշերն էր, որ զորամասում էի մնում, առավոտյան շարժվելու էինք դիրքեր: Ամբողջ գիշեր անհանգիստ էի, քանի որ գնում էի նոր աշխարհ բացահայտելու: Առավոտյան հասանք մարտական դիրք: Առաջին անգամ ոտքերիս տակ զգացի արյունոտ հողի ուժը: Խրամատի մեջ գերբնական ուժ կար: Քայլում էի ու աչքերիս առաջ ակամայից գալիս էին պատերազմի դաշտում զոհված տղերքը:

Նրանք իրենց մահով մեզ ապահովեցին խաղաղ կյանք: 157-րդ մարտական դիրքը պիտի պաշտպանեի: Պատերազմի տարիներին այդ դիրքում կռվել ու պայքարել էր Աշոտ Ղուլյանը (Բեկորը): Գետնատնակ մտնելուն պես աչքիս առաջ շողաց նրա պատկերը, իր աչքերում եղած գերբնական ուժը ծակեց անցավ սիրտս: Սկսեցի անցկացնել ծառայությունս: Անցան օրեր, ամիսներ ու ժամանակի ընթացքում կատարելագործվելով՝ դարձա հայրենիքի պաշտպան: Ամեն գիշեր, ծառայությունն անցկացնելուց առաջ, մոտենում ենք մարտական դիրքում գտնվող փոքրիկ խաչքարին` մոմ վառում, աղոթում, որ ամեն ինչ անփորձանք անցնի ու գնում ծառայության վայրը: Գիշերը, երբ բոլորը քնած են իրենց անկողիններում, իսկ դու այդ քամու առաջ հայորդու կուրծքդ դեմ տված պաշտպանում ես հայրենիքդ, դա համարվում է սրբազան գործ: Ինչպես ասում է Նժդեհը. «Մարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է»:

Դիրքում անգամ ամենաանհավատ մարդն օրվա մեջ մի քանի անգամ հիշում է Աստծուն ու նրանից ուժ խնդրում: Այստեղ պետք է անտեսես ամեն ինչ` վախ, հուսահատություն, սեր ու անգամ կյանքդ պետք է մի կողմ շպրտես: Հետագայում հպարտությամբ ես հիշում այդ ամենը: Հիմա գիտեմ, որ իմ հայրենիքի մի մասնիկն եմ կազմում: Ինչպես ասում են` Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները: Ես սահմանին կանգնած, այդ մեծ գծի մի մասնիկն եմ կազմում, դրանից վեհ հպարտություն կարծում եմ՝ չկա այս աշխարհում: Բոլորս պետք է հասկանանք, որ սա է մեր հայրենիքը:

Ով հայրենասեր չէ, նա առաջին հերթին իր թշնամին է: Պետք է գիտակցենք, որ մեր պապերն ու հայրերը զոհվեցին, որ մեզ կտակեն այս քաղցրահամ հողը: Այն պետք է ամուր պահենք մեր ձեռքերի մեջ: Մեր հայրենիքին պետք է վերաբերվենք, որպես հոր կողմից մեզ կտակված մի փոքրիկ, բայց սրբազան նվերի և միայն այդ դեպքում ատամներով անգամ կպահենք այս սուրբ հողը: Փառք ու պատիվ բոլոր զոհվածներին և նրանց, ովքեր կենդանի մնալով, մեզ հետ շարունակում են դավանել հայրենասիրություն: Եվ փառք նրանց, ովքեր հիմա զենքը ձեռքում ամուր բռնած, մահվան առաջ հպարտ կանգնած, ապահովում են մեր հանգիստն ու խաղաղ կյանքը: Հպարտացեք, որ Հայ եք ծնվել, Հայ կաք ու կմնաք հավերժ»։

Շարունակելի․․․

Ա.Զ.