Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը բաժանում է ՀՀԿ-ն. բանը կհասնի մատնագրերի՞

«Ժամանակ» թերթը գրում է.

«Բնականաբար, մեծամասնությունը ՀՀԿ-ում առաջնորդի վերաբերյալ ունի դրական կարծիք՝ երեկ խորհրդարանական տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Առաջին հայացքից Բաղդասարյանը արտահայտում է ոչ զարմանալի միտք՝ ՀՀԿ-ում մեծամասնությունը դրական կարծիք ունի Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ընդգծելով մեծամասնության հանգամանքը, իրականում այդպիսով շեշտում է դե ֆակտո այն, որ կա Սերժ Սարգսյանի մասին դրական կարծիք չունեցող փոքրամասնություն:

Нативная реклама Relap
Իսկ դա արդեն հետաքրքիր է, հատկապես այն «ընդվզման» ֆոնին, որ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ ՀՀԿ-ականների հայտարարությունների աճող ալիքի ֆոնին նախօրեին դրսևորել էր նաև արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ 2018-ի վարչապետի հարցը կախված է տվյալ պահի բազմաթիվ հանգամանքներից, և ոչինչ վճռված չէ: Արդյոք Դավիթ Հարությունյանը այդ փոքրամասնության մեջ է: Իսկ Վահրամ Բաղդասարյանը, որը կամա թե ակամա դիվանագիտորեն մատնանշում է, որ այդուհանդերձ ոչ բոլորն են գոհ Սերժ Սարգսյանից: Ովքե՞ր են ընդհանրապես, որ ՀՀԿ-ում գոհ չեն, դրական չեն տրամադրված Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցում: Օրինակ՝ նրանց շարքո՞ւմ են երկու Կարեն Կարապետյանները՝ վարչապետ և պատգամավոր:

Մյուս կողմից՝ 2018-ի ապրիլին ընդառաջ՝ իշխող համակարգում կարծես թե ձևավորվում է միմյանց հանդեպ հաշիվներ մաքրելու, այսպես ասած, նոր տեխնոլոգիա, խաղաքարտ կամ նշաձող, որը և պայմանական հնարավոր է ասել «Սերժ Սարգսյանի մասին ոչ դրական կարծիք ունեցող փոքրամասնություն»:

Չի բացառվում, որ 2018-ի, այսպես ասած, ռեբուսի կամ ինտրիգի ազդեցությունը իշխող համակարգում խորանա այնքան, որ հանգեցնի նաև ներկուսակցական կամ ներհամակարգային մատնագրերի կիրառման՝ երբ միմյանց կմեղադրեն հենց այդ փոքրամասնությանը պատկանելու համար:

Գործնականում ՀՀԿ-ում ներկայումս թերևս առավել անորոշ է մեծամասնությունը, ոչ թե փոքրամասնությունը: Եվ դա առավել վառ ընդգծվեց խորհրդարանում Քրեական դատավարության օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներում, երբ կուսակցությունը փաստացի չէր կարողանում կողմնորոշվել՝ դա սահմանադրակա՞ն օրինագիծ է, թե՞ ոչ: Մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի համար այդօրինակ խնդրում կողմնորոշվելը թերևս պետք է լիներ տեխնիկայի հարց, մինչդեռ պարզվեց, որ ՀՀԿ-ի համար այն դարձել է խնդիր, որը կա՛մ չեն կարողանում պահել կուսակցության ներսում, կամ էլ միտումնավոր հանում են դուրս, ինչը ևս վկայում է, որ չկա մեծամասնություն՝ կան փոքրամասնություններ, որոնք բավականին ակտիվ դիմակայության ռեժիմում են: Դրա վկայությունն էին նաև ԱԺ նախագահ Բաբլոյանին ուղղված բացահայտ մեղադրանքները, որ նա չի կարողանում տիրապետել իրավիճակին:

Այս իմաստով, իր պլանների անորոշությամբ, Սերժ Սարգսյանը պարզապես տրոհում է ՀՀԿ-ն տարբեր փոքրամասնությունների: Կամ դա ինքնին նպատակն է, որի միջոցով Սարգսյանը փորձում է լուծել կուսակցության, այսպես ասած, զտման և վերադասավորման խնդիրը, քանի որ խոշոր հաշվով դա առանցքային խնդիր է լինելու 2022-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, կամ Սերժ Սարգսյանը, իսկապես չունենալով պատկերացումներ իր պլանների իրականանալիության վերաբերյալ, ՀՀԿ-ում իրավիճակը կառավարելու տարբերակ է ընտրում այդ տրոհումը և փոքրամասնությունների մեծամասնության մոդելը: Թեև, խոշոր հաշվով, այդ մոդելը Սարգսյանին այսպես թե այնպես անհրաժեշտ է լինելու հաջորդ՝ 2022-ի փուլում, բաժանիր, որ տիրես սկզբունքով:

Բանն այն է, որ Սարգսյանը պետք է հինգ տարի անց որոշակի նոր տեսքի բերի կուսակցությունը: Իսկ նրա աշխատաոճն այդ առումով միանձնյա որոշումները չեն, երբ Սարգսյանը հրահանգավորում է այս կամ այն վերադասավորումը: Սարգսյանը ստեղծում է ներիշխանական իրավիճակներ, երբ ներքին թևերը կամ խմբերը իրենք են, այսպես ասած, միմյանց հարցեր լուծում, երբ ստեղծվում է իրավիճակ, որում Սերժ Սարգսյանի այս կամ այն որոշումը դիտվում է արդեն որպես արբիտրաժ՝ ներհամակարգային արդարադատության իրականացում, երբ դժգոհ կարող են լինել շատերը, բայց որևէ մեկի մոտ չի առաջանում որեւէ հարց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում