Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

«Մենք չենք ուզում «հիվանդ ոչխար»՝ ղեկավարություն, «հիվանդ ոչխարը» մեր ամբողջ հոտը կհիվանդացնի»

Հայ ռազմական գործիչ, Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, ՀՀ ՊՆ նախկին պաշտոնյա Նարեկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ Հայաստանի ամենահիմնական խնդիրը ժողովրդագրությունն է: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում խնդրի շուրջ իր մտահոգությունը հայտնեց.

«Եթե այսպես շարունակվի դեմոգրաֆիկ խնդիրը մեր ազգային անվտանգությանը սպառնացող թիվ մեկ վտանգը կդառնա»:

Նա չի փորձում թվարկել ազգային անվտանգության արտաքին խնդիրները, որոնք Հայաստանի պարագայում Ադրբեջանն է, Թուրքիան և հնարավոր է հետագայում էլի երկրներ լինեն, բայց որպեսզի այդ ամենին կարողանանք դիմակայել, ըստ ՊՆ նախկին պաշտոնյայի, մեզ հարկավոր է քանակ, առողջ հասարակություն, առողջ երկիր՝ առանց կոռուպցիայի:

«Ես դրա մեջ եմ տեսնում մեր առաջխաղացումը: Միայն այդ դեպքում կարող ենք արտաքին վտանգներին հեշտ դիմակայել: Բայց այսօր մենք ո՛չ քանակ, ու ո՛չ էլ առողջ հասարակություն ունենք: Մեր թիվը պակասում է Հայաստանի մեջ, իսկ կոռուպցիան՝ գնալով ավելանում»:

Նարեկ Աբրահամյանը վստահեցնում է, որ պատկերը նույնն է նաև սփյուռքում: Նրա խոսքով՝ սփյուռքի կազմակերպությունները կոռուպցիայով վարակված են: Մատնանշելով մասնավորապես Լիբանանի հայ համայնքի ղեկավարներին, նա նշում է, որ վերջիններս կոռուպցիայի մեջ են:

«Մենք պետք եղած ղեկավարությունը չունենք, նրանք իրենց անձնականի համար են աշխատում. Իհարկե ո՛չ բոլորը, բայց հիմանականում կոռուպցիայի մեջ են և դրա համար էլ սփյուռքը նույնպես առողջ չէ այնպես, որ կարողանա Հայաստանին ճիշտ ձևով օգտակար լինի»:

Նարեկ Աբրահամյանը հիշեցնում է, որ սովետական միության ժամանակ սփյուռքահայությունը՝ թուրքերի ջարդից փախած, եղեռնից մազապուրծ եղած սփյուռքն էր, իսկ այսօր հայաստանյան սփյուռքահայությունն է, ինչը նա որակում է շատ տխուր իրավիճակ. Հայաստանից դուրս են գալիս և սփյուռք ստեղծում: Եվ այստեղ է, որ ձևավորվում են կազմակերպություններ, որոնք գեներալի խոսքով, ժողովրդին տանում են՝ ուր ուզում են:

«Նրանք, ովքեր չեն մտնում այդ կազմակերպությունների մեջ՝ հեռանում է հայությունից: Մեր եկեղեցին էլ չի պահում ժողովրդին, ինչպես հարկավոր է՝ ո՛չ հոգևոր, և ո՛չ էլ նյութական տեսանկյունից: Եթե այսպես շարունակվի՝ մաթեմատիկական շատ հստակ հաշվարկներով, մենք որոշ ժամանակ հետո՝ ավելի պակասելով, կես բուռ ազգ կդառնանք»:

Նարեկ Աբրահամյանն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը: Նրա համոզմամբ՝ ժողովուրդը պետք է գիտակցի իրավիճակի լրջությունը և վիճակը բարելավի՝ կա՛մ ընտրություններով, կա՛մ հեղափոխությամբ: Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գիտակցի, որ կա խնդիր, որը վերացնել է հարկավոր, ո՛չ թե հեռանա երկրից. արտաքին վտանգներին դիմակայելու համար հարկավոր է երկրի և տնտեսության առողջացում:

«Ես համաձայն չեմ Սահակ Պարթևի (Սահակ Ա Պարթև՝ 10-րդ կաթողիկոս- հեղ.), այն մտքին, թե «մեր հիվանդ ոչխարը առողջ գայլից ավելի լավ է». ո՛չ, մենք չենք ուզում «հիվանդ ոչխար»՝ ղեկավարություն, «հիվանդ ոչխարը» մեր ամբողջ հոտը կհիվանդանցնի ու կոչնչացնի … Մեր ղեկավարությունը պետք է առաքինի ղեկավարություն լինի, որպեսզի գիտակցի, որ ինքն է այս ժողովրդին ստեղծված իրավիճակից դուրս բերողը, և երկիր բերողը՝ ներգաղթն ապահովողը»:

ՊՆ նախկին պաշտոնյան վստահեցնում է՝ կա՛մ պետք է ղեկավարությունն ինքն իրեն փոխի, կա՛մ հարկավոր է նրան փոխել: Թե կոնկրետ որ քաղաքական ուժի հետ պետք է փոխել ղեկավարությանը, նա այս պահին դժավարում է ասել, բայց օրինակ Լիբաբանանում նա ինքը ճանաչում է մարդկանց, ովքեր կարող են հենց տեղում տեր լինել իրավիճակին և հայ բնակչությանը հանել իրավիճակից:

«Իշխանության գնացողը ուզում է պահել այն իր ձեռքի մեջ և իշխանությունը ձեռքից չգցելու համար, ամեն ջանք գործի է դնում: Բայց ամեն տեղ կան մարդիկ, ովքեր կարող են փոխարինել նրանց և ավելի լավ կառավարել երկիրը»:

Նա անդրադարձավ նաև վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունը: Ըստ նրա, եթե նախագահը մինչ այս իմացել է դրա մասին և լռել ու այժմ որոշել է խոսել, ապա միայ հայտարարությունը քիչ է, նա պետք է գործնականում ապացուցի, որ լրջորեն ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարին:

«Եթե նա նման հայտարարություն է անում, նշանակում է ընդունում է, որ կոռուպցիա կա ու պետք է կոռուպցիայի հետևում կանգնած մարդկանց հաշվի կանչի: Այն ժամանակ կերևա, որ գործ է ուզում անել և լջորեն պայքարում է կոռուպցիայի դեմ»:

Հիշատակելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի ելույթը՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում, Նարեկ Աբրահամյանը նկատեց, որ այն ժամանակ կաթողիկոսը խոսել էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց նա պետք է իմանա, որ կոռուպցիան նաև կա սփյուռքում և եկեղեցում, ու որ իրենք էլ պետք է մաքրեն իրենց շուրջը՝ կոռուպցիայից:

«Ամեն մարդ նախ և առաջ իր տունը թող մաքրի, որպեսզի դեպի տուն տանող բակը մաքրվի: Չպետք է փորձեն բակը մաքրել, իսկ իր տան մեջ եղած կեղտը թողնել, այդպես չի լինում: Այնպես որ կոռուպցիան ամեն տեղ է: Մենք կոռուպցիոն խնդիրների մեջ ենք, և մենք այսպես միայն անդունդ կգնանք, եթե ղեկավարությունն իրեն չշտկի»:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը