Մայրաքաղաքում սիգի վաճառքը շարունակվում է (ֆոտո, վիդեո)
Թեև ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում արգելված է ձկան և խեցգետնի որսը, սակայն մայրաքաղաքի տարբեր վայրերում սիգ ձկնատեսակի վաճառք է արձանագրվել:
Բնապահպանության և ընդերքի տեսչության ներկայացուցիչները շրջայցի ժամանակ քաղաքի տարբեր հատվածներից առգրավվել են սիգ ձկնատեսակ, որը կբաշխվի ըստ անհրաժեշտության:
