Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

Ճակատամարտ Իսպանիայում. «Ռեալ» VS «Բարսելոնա». Կանխատեսումներ

Եթե անկեղծ լինենք, ապա այս տարի ֆուտբոլային աշխարհը հիանում է անգլիական Մանչեսթեր Սիթիի ֆանտաստիկ խաղով և ֆրանսիական ՊՍԺ -ի աստղաբույլով, ովքեր ցուցադրում են փայլուն խաղ: Վերջին 5-6 տարիների համեմատ մի փոքր նվազել է կենտրոնացումը «Ռեալի» ու «Բարսելոնայի» ցուցադրած խաղի նկատմամբ, քանի որ 2 թիմերում իրոք կան լուրջ խնդիրներ: NEWSPRESS.am sport-ը ներկայացնում է «Ռեալ» VS «Բարսելոնա» խաղի կանխատեսումները: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ժամը 16:00-ին:

Մադրիդի «Ռեալում» գոլ խփող ֆուտբոլիստներ չկան

Պետք է արձանագրել այն փաստը, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» չիրականացրեց լուրջ տրանսֆեր, որն էլ դարձավ այս մրցաշրջանում «Ռեալի» հիմնական խնդիրների պատճառը: Զիդանը չվստահեց ու վաճառեց Ալվարո Մորատային, ով հիմա ֆանտաստիկ մրցելույթներ ունի «Չելսիում»: Մորատան գրավում է մրցակիցների դարպասը, կատարում է գոլային փոխանցումներ: Էդեն Ազարի հետ միասին նա հիմա Չելսիում լավագույնն է: Իսկ «Ռեալում»՝ Բենզեմա…

Զիդանն ատամներով ամուր պահում է Բենզեմային, Զիդանը միշտ խաղալու հնարավորություն է տալիս Բենզեմային, Զիդանը միշտ…

Իսկ Բենզեմա՞ն…. Բենզեման ուղղակի հարվածում է շեղ և վերջ: Ռոնալդուն գոլեր է հեղինակում Չեմպիոնների լիգայում, սակայն Իսպանիայի առաջնությունում նա «լուռ» է: Կարելի է ասել, որ «Ռեալում» լուռ են բոլորը: Սա այն կարևոր խնդիրներից է, որ կանդրադառնա «Բարսելոնայի» հետ դիմակայության վրա: Սակայն պետք է հաշվի առնել, որ Կլասիկոներում լինում է ամեն ինչ: Իսկ «Ռեալում» կան տաղանդավոր երիտասարդներ, ովքեր խաղադաշտում կպայքարեն ամեն ինչի համար: Մնում է միայն, որ Զիդանը վստահի երիտասարդներին:

Նեյմարը «ՊՍԺ»-ում է, իսկ «Բարսելոնայում» խաղում է միայն Լեո Մեսսին.

«Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն անհամբեր սպասում են, թե ի՞նչ կլինի Նեյմարի հետ: Խոսակցությունները շարունակվում են այն մասին, որ Նեյմարը տեղափոխվելու է «Ռեալ»: Դա կլինի 21-րդ դարի ամենաաղմկահարույց տրանսֆերներից մեկը, և խեղճ Գոնսալո Հիգուաինը վերջապես մի փոքր շունչ կքաշի: «Բարսելոնայում» խաղում է միայն Մեսիին: Նեյմարի բացակայությունն իր մեծ ու բացասական հետքը թողեց: Սուարեսն ու Բենզեման դարձել են համադասարանցիներ, Դելուֆեուին քիչ են վստահում, Ինիեստան ավելի է ծերացել, իսկ Պաուլինյոն դեռ հարմարվում է իսպանական ֆուտբոլին: Երիտասարդները լավ են հանդես գալիս, սակայն չունեն փորձ: «Բարսելոնան» դեռ պարտություն չի կրել Իսպանիայի առաջնությունում, գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն ցուցադրում է ոչ դիտարժան ֆուտբոլ: Պետք է հաշվի առնել, որ «Բարսելոնայի» լավ խաղը պայմանավորված է նաև «Ռեալի» անկման ու «Ատլետիկոյի» մի շարք ֆուտբոլիստների ճամպրուկային տրամադրությունների հետ: Սպասվում է, որ «Բարսելոնայում», ինչպես միշտ, կխաղա Լեո Մեսսին, ով շատ բան կորոշի այդ խաղում:

Ո՞վ կհաղթի իսպանական ճակատամարտում. «Ռեա՞լը», թե՞ «Բարսելոնան»

Հավանականությունը շատ փոքր է, որ լինելու է միապաղաղ ու անհետաքրքիր խաղ, քանի որ այս երկու թիմերն անկախ իրենց կարգավիճակներից, մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքից միշտ պայքարի մեջ են: «Ռեալում» ամեն ինչ անփոփոխ է, իսկ «Բարսելոնայում» չկա Նեյմարը: Այս փաստը պետք է որ դուր գա «Ռեալին», քանի որ Նեյմարը կարողանում էր պատժել, կառուցել, հաղթել ու ոչնչից գոլեր ստեղծել: Սակայն պետք է անդրադառնալ այն փաստին, որ «Բարսելոնայի» հաղթանակը կնշանակի բավականին առաջ անցնել չեմպիոնական մրցավազքում, իսկ «Ռեալի» հաղթանակը կնշանակի ուժ ու մոտիվացիա ձեռք բերել: Երկու թիմերում էլ կան լուրջ խնդիրներ, սակայն «Բարսելոնան» այս պահին ավելի ուժեղ է, քան «Ռեալը»: «Բարսելոնան» կարողացավ Չեմպիոնների լիգայում ծնկի բերել հզոր «Յուվենթուսին», իսկ Ռեալն ուղղակի անօգնական էր «Տոտենհեմի» դեմ խաղում: Լինելու է ճակատամարտ, կռիվ ու պայքար, սակայն այդ կռվին ավելի պատրաստ է «Բարսելոնան»: