Խոշոր վթար՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին. 14-ամյա պատանի է մահացել, կան վիրավորներ
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 2003 թ. ծնված Սարգիս Եղիկյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: