Դատախազը մեր գործից ոչինչ չի հասկանում, վախենում է. զոհված զինվորի մայր (տեսանյութ)
2007 թվականին խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը վստահ է՝ որդուն սպանել են, բայց գործը կասեցրել են:
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է. «Մինչև հիմա դատական նիստ չի կայանում՝ դատախազի անպարտաճանաչության ու անպատասխանատվության պատճառով… դե պարզա, որ էս տաս տարվա մեջ էտքան դատաքազ ու քննիչ փոխեն, էտքան ամբողջ դատական գործը պետք ա նստեն ուսումնասիրե՞ն…»,-ասում է վրդովված մայրը:
Գոհար Սարգսյանը նկատում է. «Դատախազն ասում էր մեղավորները կպատժվեն՝ լինի դա քննիչ, լինի դա դատախազ, ո՞ւր ա, սե՞ն են պաժում… ի՞նչ հավատ ունենամ էս ՀՀ արդարադատությունից»:
Նա նշում է, որ Հայկազ Բաղմանյանին հանեցին, քանի որ այլևս պետք չէր իրենց, կամ թոշակի պետք է գնար:
«Ասեցին ոչինչ, արի մի հատ ոտներս վրեդ մաքրենք ու գնա քո համար քո հանգիստը վայելի…նա մեր անեծքից ա սատկելու ու բոլորը, ովքեր մասնակցել են հանցագործությանը»: