Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Աստղիկ» ԲԿ-ի պոլիկլինիկայում հիվանդին չեն տվել իր հասանելիք անվճար դեղը՝ վկայակոչելով «վերևների հրահանգը»

ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի պոլիկլինիկայի աշխատողները գործում են կամայականության մթնոլորտում:

Մի շարք հիվանդներ ահազանգել են NEWSPRESS.am-ին՝ նշելով, որ դեկտեմբեր ամսվա սկզբից պոլիկլինիկան դադարել է իրենց անվճար դեղորայք տրամադրելուց:

Բանն այն է, որ կարգ ունեցող թոշակառուներին մինչ օրս պոլիկլինիկան տրամադրել է մի քանի անուն անվճար դեղ: Այժմ, դեկտեմբեր ամսվա դեղորայքը ստանալիս, նրանք պարզել են, որ այլևս չեն կարող ստանալ հասանելիք դեղը:

NEWSPRESS.am-ն այս առնչությամբ խոսեց մի քանի թոշակառուի հետ, ովքեր փաստեցին, որ իրենցից մի քանիսին 3-4 դեղի փոխարեն առաջարկել են ընդամենը մեկ անուն դեղ, իսկ մյուսներին՝ ընդհանրապես ոչինչ չեն տվել: Պոլիկլինիկայից ասել են, թե «դա վերևների հրահանգ է»:

Թե կոնկրետ ո՞ր «վերևների» մասին է խոսքը, փորձեցինք պարզել հենց պոլիկլինիկայի ղեկավար Նարինե Իգիթյանից:

«Ձեր հեռախոսազանգը բավարար չէ: Գործող կարգով Դուք պետք է դիմեք մեր տնօրինությանը, ներկայացնեք Ձեր փաստաթղթերը, այնուհետև գրավոր տաք Ձեր հարցերը, և մենք գրավոր Ձեր պատասխանները կտանք: Դուք զանգահարել եք հեռախոսով, ու հիմա ես չգիտեմ՝ դա ինչ հեռախոս է»,-ասաց Իգիթյանը՝ նշելով, որ ինքը ոչ մի դժգոհություն չունի, բայց չի բացառում, որ դժգոհություններ կարող են լինել:

Նա հորդորեց մեզ նայել ինչ-որ հաղորդում, որտեղ իբրև թե մանրամասնորեն ներկայացված է մեր հարցի պատասխանը՝ նախարարության դիրքորոշումը:

«Տիկին Իգիթյան, ինչ կարիք կա դիտել որևէ հաղորդում, երբ կոնկրետ ինձ դիմել են հիվանդներ, ովքեր դժգոհում են Ձեր պոլիկլինիկայի աշխատողներից և նշում են, որ Դուք իրենց հասանելիք դեղորայքը չեք տվել»:

«Հիվանդն ինչո՞ւ է Ձեզ դիմել, թող մեզ դիմի, Դուք իրավունք չունեք որևէ հիվանդի մասին ինֆորմացիա իմանալ, դա բժշկական գաղտնիք է»,-ասաց նա վրդովված:

«Ինձ հարկավոր չէ հիվանդի մասին ինֆորմացիա իմանալ: Ձեր հիվանդները դիմել են մեզ, քանի որ Դուք հրաժարվել եք նրանց իրենց հասանելիք դեղորայքը տրամադրել: Հիմա ես ուզում եմ պարզապես իմանալ՝ ո՞րն է խնդիրը, որ մարդիկ դեղ չեն ստացել»:

«Նորից եմ ասում՝ գործող կանոնակարգով՝ Դուք կարող եք հասնել այստեղ, ներկայացնել Ձեր փաստաթղթերն ու գրավոր տալ Ձեր հարցերը»,- լարված ձայնով ասաց Նարինե Իգիթյանը, ով, չգիտես ինչու, զանգի մեջ կոնկրետ միտվածություն էր նկատում:

Նա չբացատրեց նույնիսկ, թե ինչո՞ւ ես պետք է հասնեմ պոլիկլինիկա, ներկայանամ, և այդ ամենից հետո գրավոր ներկայացնեմ իմ հարցերը: Չի բացառվում, որ նրա նշած «ներքին կանոնակարգը» զուտ այն բանի համար էր, որ բժշկուհի Իգիթյանը խուսափում էր պատասխաններից:

Ամեն դեպքում նա խոստացավ հարցազրույց՝ նախարարությունից թույլտվություն ստանալու դեպքում, բայց ո՛չ թե ինքը կտա այդ հարցազրույցը, այլ ԲԿ-ի տնօրենը:

Ու չնայած Նարինե Իգիթյանին, չգիտես ինչու, վախեցրել էր հեռախոսով հարցազրույցը, քանի որ նա չգիտեր, թե «ինչ հեռախոս է դա», սակայն առողջապահության նախարարության մասնագետին դա չվախեցրեց, և նա բարեհամբույր պատասխանեց նույն հեռախոսից կատարված զանգին:

Առողջապահությունից մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեցին լուրն այն մասին, որ նախարարի հրամանով անվճար հատկացվող դեղերի ցանկը կրճատվել է:

«Եթե դուք ինձ ասեք, որ դեղերն են, ես ձեզ կպատասխանեմ՝ ներառվա՞ծ են դրանք ցանկում, թե՞ կրճատվել են»,-ասաց մասնագետը:

Հարցրեցի. «Եթե նույնիսկ այդ դեղերը կրճատվել են, այս դեպքում պոլիկլինիկայի աշխատողները պե՞տք է առաջարկեն փոխարինող դեղ, թե՞ պետք է ճանապարհեն հիվանդին՝ ասելով, թե վերևներից հրահանգվել է դադարեցնել դեղերի հատկացումը»:

«Ո՛չ, իհարկե պոլիկլինիկայում պետք է նրան առաջարկեն փոխարինողներ»,-ասաց առողջապահության աշխատողը:

«Իսկ ինչպե՞ս հասկանալ «Աստղիկ» ԲԿ-ի պոլիկլինիկայի աշխատողների պահվածքը, ովքեր չեն առաջարկել այդ դեղորայքը և հիվանդին տուն են ճանապարհել ձեռնունայն»:

«Գիտե՛ք, ես չեմ պատկերացնում, որ հիվանդին առաջարկած չլինեն, այլ բան է, որ հիվանդն ինքը հրաժարվի փոխարինողից, բայց, անշուշտ, նրանց պետք է առաջարկել: Ինչպե՞ս կարող է բուժաշխատողը հիվանդին ասի՝ տուն գնա, քո դեղը ցուցակից հանել են: Չեմ պատկերացնում նման բան, հատկապես որ մենք նաև բարեգործական ծրագրով ենք դեղորայք մատակարարել պոլիկլինիկաներին»,-պատասխանեց Առողջապահության նախարարության մասնագետը:

Թերևս այս պատասխանից հետո, այլևս կարիք չկար կապ հաստատել «Աստղիկ» ԲԿ-ի պոլիկլինիկայի հետ, որտեղ գործում է կամայականությունը:

Իսկ թե ի՞նչ են անում նրանք այն դեղորայքը, որոնք նախատեսված են հիվանդներին անվճար հատկացնելու համար՝ արդեն մեկ այլ պատմություն է, որին մենք դեռ կանդրադառնանք:

Արմինե Մկրտումյան