Մխիթարյանն՝ ընդդեմ «Բրիսթոլ Սիթիի» (տեսանյութ)
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկար դադարից հետո խաղաժամանակ է տվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 1:1 հաշվի ժամանակ՝ հանդիպման 69-րդ րոպեին՝ փոխարինելով գոլի հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչին: 90-րդ րոպեին Մոուրինյուի թիմը գնդակ բաց թողեց՝ կիսաեզրափակչի ուղեգիրը զիջելով «Բրիսթոլ Սիթիին»:
«Բրիսթոլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Ներկայացնում ենք Մխիթարյանի ցուցադրած խաղը՝ ընդդեմ«Բրիսթոլ Սիթիի»: