«Ժամանակ». «Աչք է դրել». Վահրամ Բաղդասարյանը ցանկանում է հասնել Արա Բաբլոյանի պաշտոնանկությանը
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ցանկանում է հասնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնանկությանը և հաջորդ տարվա ապրիլից զբաղեցնել նրա տեղը:
Բաղդասարյանը ՀՀԿ խմբակցությունում իր մտերիմ պատգամավորների միջոցով փորձում է ցույց տալ, որ Բաբլոյանը ոչ միայն տապալում է ԱԺ նիստերը, այլ նաև չի կարողանում իր վերահսկողության տակ պահել խորհրդարանի գործունեությունը:
Բաղդասարյանը իր մտերիմներին հավաստիացնում է, որ եթե առաջիկա 3-4 ամսում նախագահ Սերժ Սարգսյանը իսկապես համոզվի, որ Բաբլոյանը չի վերահսկում իրավիճակը, ապա նրա պաշտոնանկության հարցը կարելի է լուծված համարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում