Յուրի Ավագյանը դադարեցրել է հացադուլը. նրա թոքաբորբով հիվանդանոց է տեղափոխվել
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը դեկտեմբերի 20-ի գիշերը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից.
«Հացադուլի մասնակից Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝ թոքաբորբի պատճառով։ Նրա հացադուլը դադարեցվում է»:
Միաժամանակ, նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Դավիթ Պետրոսյանը դեռ շարունակում է հացադուլը: