Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի գաղտնի զենքը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելք»-ի, ոնց ուզեմ՝ կքվեարկեմ, հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի աղմկոտ քվեարկության հետ: Ազիզյանը «Ծառուկյան» դաշինքից միակն էր, որ կողմ էր քվեարկել նախագծին, ինչը վճռորոշ էր եղել դրա ընդունման հարցում: Քվեարկությունը աղմկոտ ավարտ էր ունեցել, արդեն հայտնի զարգացումով, որը չէ սակայն տվյալ պարագայում էականը, այլ այն, ինչ կա Նապոլեոն Ազիզյանի հայտարարության տակ: Իսկ դրա տակ եղածի մասին մենք առիթ ենք ունեցել խոսել թե՛ խորհրդարանի ընտրությունից հետո, թե՛ այդ ընտրությունից շատ առաջ, երբ ուրվագծվում էր նոր խորհրդարանի հնարավոր դասավորությունն առնվազն գերակա մեծամասնության մասով:

Մենք առիթ ենք ունեցել ասելու, որ նոր խորհրդարանն աչքի է ընկնելու ոչ միայն զուտ սահմանադրական մոդելավորումից բխող կայուն մեծամասնությամբ, այլ նաև նոր իրավիճակից բխող ստվերային մեծամասնության հանգամանքով: Կամ, ավելի շուտ հնարավոր է խոսել, այսպես ասած՝ ճկուն, առաձգական մեծամասնության մեխանիզմի մասին: Մեկ այլ օրինակ՝ դարձյալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մասով: Սերգեյ Բագրատյանը բավական ակնառու պաշտպանել էր կառավարության այն նախագծերը, որոնք առնչվում էին հէկերի գործունեությանը, քանի որ հէկի սեփականատեր է: Այդպիսով, ներկայիս իրավիճակը գալիս է հաստատելու այն բնորոշումներն ու կանխատեսումները, որ մենք արել էինք դեռևս խորհրդարանի կազմի վերջնական արձանագրումից առաջ:

Ներկայիս խորհրդարանի ամենաառանձնահատուկ բնութագրիչներից մեկն այդ տարալուծված մեծամասնության հանգամանքն է, երբ, ըստ քաղաքական իրավիճակի, ըստ մոտիվացիոն հիմքերի փոփոխության, իշխանությունը կարող է ստանալ այսպես ասած տարբեր մեծամասնական կոնֆիգուրացիաներ՝ իհարկե ՀՀԿ բացարձակ մեծամասնության բազայի վրա, ներառյալ կոալիցիոն ՀՅԴ-ն: Մեծամասնության այդօրինակ կոնֆիգուրացիան Սերժ Սարգսյանի այսպես ասած անվտանգության երաշխիքը, կամ ավելի շուտ մանևրի հնարավորությունն է կարճաժամկետ առումով՝ 2018-ի վարչապետի խնդրում, ավելի երկարաժամկետ առումով՝ առաջիկա 4-5 տարիներին իշխանության համակարգում ուժերի հարաբերակցության վրա վերահսկողության հարցում, 2022 թվականի խորհրդարանի քարտեզը գծագրելու, այսպես ասած, «հեղինակային իրավունքը» իր ձեռքում պահելու համար:

Բանն այն է, որ զուտ վարչապետի պաշտոնն ինքնաբերաբար չի նշանակելու նաև այդ իրավունքի փոխանցում, և Հայաստանում 2022 թվականի խորհրդարանի պատկերը գծագրելու «հեղինակային իրավունքի» խնդիրը լուծվելու է, անշուշտ, առավել լայն ու տևական համատեքստում: Եվ այստեղ իհարկե առաձգական, ստվերային մեծամասնությունը Սարգսյանի համար մանևրի հնարավորություն է: Եթե անգամ չստացվի այդ մանևրի միջոցով ապահովել վարչապետի կարգավիճակը, քանի որ այստեղ իհարկե կարևոր գործոնները և հանգամանքները բազմապիսի են և պայմանավորված չեն միայն մեծամասնության աջակցությամբ, ապա հետագայում իրավիճակի վրա ազդեցություն պահելու իմաստով այդօրինակ մեծամասնությունը կունենա իր դերը:

Առաջին հայացքից, իհարկե, մեծամասնությունը ներկայումս ինչպես գտնվում է Սարգսյանի վերահսկողության տակ, այնպես էլ կարող է դուրս գալ դրա տակից, եթե վարչապետ նշանակվի այլ գործիչ և Սարգսյանը կորցնի դե յուրե իշխանությունը: Սակայն ամբողջ հարցը այն է, որ առաձգական կամ ստվերային, տարալուծված այդ մեծամասնությունն ըստ էության չունի շոշափելի սահմաններ և դրա սահմանները հայտնի են միայն Սերժ Սարգսյանին, քանի որ նա է կազմել, հավաքել այդ խճանկարը, ըստ այդմ՝ նա է տիրապետում այդ մեծամասնության ծավալներին, ֆորմաներին, ուժեղ և թույլ կողմերին: Ավելին, այդ մեծամասնության ներկայացուցիչները, անգամ իրենք թերևս պատկերացում չունեն, որ կազմում են այդպիսի մեծամասնություն: Այդ տեսանկյունից, խորհրդարանում գործնականում առկա է Սերժ Սարգսյանի այսպես ասած «գաղտնի» զենքը, որի միայն մի մասն է տեսանելի ու չափելի՝ կոալիցիայի տեսքով: Միևնույն ժամանակ, Սարգսյանի այդ զենքը ոչ միայն հնարավոր վարչապետի դեմ է՝ եթե այն ինքը չէ, ալ նաև հենց կոալիցիոն մեծամասնության, դրանից ճակատագրական կախվածություն չունենալու՝ թե՛ ՀՀԿ, թե՛ ՀՅԴ բաժնեմասից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում