«Հրապարակ». ԲՀԿ-ականները որոշել են չմասնակցել, որպեսզի որևէ մեկը «պատահաբար» կողմ չքվեարկի բյուջեին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վանաձոր համայնքի ավագանու երեկվա նիստին առաջին անգամ մասնակցել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի», նիստին չի մասնակցել ավագանու ԲՀԿ խմբակցության 3 ավագանին, թեպետ նախօրեին քննարկել էին բոյկոտը համատեղ դադարեցնելու հարցը:
Հաջորդ նիստերին ԲՀԿ ավագանին կմասնակցի: Ուշագրավ է, որ երեկ ընդունվել է Վանաձորի 2018 թվականի բյուջեն, և չի բացառվում՝ ԲՀԿ-ականները որոշել են չմասնակցել, որպեսզի որևէ մեկը «պատահաբար» կողմ չքվեարկի: Բյուջեին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները դեմ են քվեարկել՝ ասելով, որ այն «անգրագետ» ու խնդրահարույց է, օրինակ՝ բազում կրճատումներ է նաև նախատեսում»,-գր ում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: