Իսլամիստները ցանկանում էին ահաբեկչական հարձակում իրականացնել Անգլիայում՝ Սուրբ Ծննդյան տոներին
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը բացահայտել է, որ մի խումբ իսլամիստներ ծրագրել էին Սուրբ Ծննդյան տոներին կազմակերպել ահաբեկչական հարձակումներ: Ինչպես հաղորդում է աշխարհահռչակ BBC-լրատվական գործակալությունը, երեքշաբթի առավոտյան Հյուսիսային Յորքշիրում ձերբակալվել է հինգ տղամարդ, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ:
Չեսթերֆիլդ քաղաքում, որտեղ ձերբակալվել է տղամարդկանցից մեկը, հատուկ միջոցառումներ են իրականացվել՝ էվակուացվել են նրա տան հարևանությամբ գտնվող տների բնակիչները և մի խումբ սակրավորներ են աշխատել տան շրջակայքում: Մյուս երեքը ձերբակալվել են Բենգրիֆ, Միրսբուրկ և Շեֆիլդ շրջաններում:
Դեռ ձերբակալվածների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանք 24-31 տարեկան երիտասարդներ են: Այլ մանրամասներ դեռ չեն հայտնվում, սակայն խոսակցություններ կան, որ նախատեսվող ահաբեկչության մասին ոստիկանությանը հայտնի է դարձել կասկածյալների հեռախոսային խոսակությունները գաղտնալսելու արդյունքում։
Սա առաջին դեպքը չէ, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանները կարողանում են հայտնաբերել ահաբեկիչների ու կանխել ծրագարվորվող գործողությունները։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։