Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Հիշում եմ, որ ինձ վրա կրակել է իմ սպան». Պայքար կյանքի ու մահվան համար. Մի զինվորի պատմություն

Հիվանդանոցի մահճակալին նստած Ալբերտը պատրաստվում էր համալսարանական դասերին: Անհամբեր ժամացույցին էր նայում, թե երբ է գնալու համալսարան: Ալբերտը գլխի հրազենային վիրավորում է ստացել 2016 թվականի ամռանը՝ Հադրութի մարտական դիրքերից մեկում: Վիրավորվելուց հետո 28 օր անգիտակից է եղել, իսկ իր անունը հիշել է միայն 6 ամիս հետո: NEWSPRESS.am-ի թղթակիցը զրուցել է Ալբերտ Դալաքյանի հետ ու լսել նրա պատմությունը:

-Ալբերտ, եթե չեմ սխալվում, ապա Դուք հնարավորություն ունեիք բանակ չգալու: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գալ Հայաստան ու ծառայել Արցախում:

– Ես մեծացել եմ Ռոստով քաղաքում, սակայն միշտ մտածել եմ իմ հայրենիքի մասին: Հանգիստ կարող էի Հայաստան չգալ ու բանակ չգնալ, սակայն մտածում էի, որ եթե ես չգամ, ապա ինձ նման շատերը չեն գա: Ու կստացվի, որ Ռուսաստանում ու արտերկրում ապրող հայերը կխուսափեն բանակ գալուց: Այդ օրերին ամբողջ ընտանիքս ինձ հետ վիճում էր ու չէին ցանկանում, որ գամ Հայաստան: Ես էլ խորամանկություն արեցի ու բոլորից թաքուն եկա: Եկա, քանի որ ուզում էի ծառայել հենց Արցախում: Երկար տարիներ զբաղվել եմ սպորտով ու առողջ ապրելակերպով եմ ապրել: Եկա, քաշեցի թուղթն ու տեսա, որ ծառայելու եմ Արցախում: Ուրախացա:

-Հիշո՞ւմ եք, թե հրազենային վիրավորումն ինչպես ստացաք, թե՞ դեռ ոչ:

– Շատ բան չեմ հիշում: Նոր-նոր եմ սկսել ինչ-որ բաներ հիշել: Հիշում եմ մանկությունս ու 3 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը: Վիրավորվելուց 6 ամիս հետո միայն հիշեցի անունս: Անգամ մորս չէի հիշում: Դեռ դատեր են ընթանում՝ պարզելու համար, թե ես ինչպե՞ս եմ վիրավորվել: Հիշում եմ, որ ինձ վրա կրակել է իմ սպան: Հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ուղեղիցս որոշ հատվածներ կտրված են, որի պատճառով էլ չեմ կարողանում հիշել շատ բաներ:

-Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում: Ի՞նչ խնդիրներ ունեք:

-Հիմա բավականին լավ եմ, քանի որ ինձ հետ աշխատել են լավ ու պրոֆեսիոնալ բժիշկներ: Ինձ հետ աշխատել են կամավորներ, որոնց շնորհիվ ես հիմա խոսում եմ, քայլում, տեսնում ու լսում: 3 անգամ վիրահատվել եմ. մեկ անգամ՝ Արցախում, իսկ 2 անգամ՝ Երևանում: Դեռ 2 վիրահատություն ունեմ, սակայն ոչնչից չեմ վախենում: Սկզբում բժիշկներն ասում էին, որ կշարժվեմ 4-5 տարի հետո միայն: Սակայն երբ սկսեցի շարժվել, խոսել ու քայլել, բոլորը հրաշք համարեցին սա: Բժիշկներն ինձ ասացին, որ իմ բուժմանը, կենդանի մնալուն նպաստել են իմ ֆիզիկական տվյալները, քանի որ երկար տարիներ սպորտով եմ զբաղվել, չեմ ծխել: Հիմա ուղեղի անոթների վիրահատության խնդիր կա, որը Եվրոպայում պիտի արվի, քանի որ էնտեղ կան և՛ համապատասխան սարքավորումներ, և՛ վիրահատության հաջողության տոկոսն է շատ բարձր: Վիրահատության համար անհրաժեշտ է բավական մեծ գումար: Եթե գումարի խնդիրը լուծվի, ապա ես պատրաստ եմ: Իմ դուխը տեղն է»:

Հ.Գ. Ալբերտը զրույցն ավարտեց, ինձ հետ կանգնեց: Հագուստն էր հագնում, որ գնա համալսարան: Համալսարանից հետ էր գալու հիվանդանոց, ճաշելու էր ու պատրաստվի վաղվա օրվան: Ալբերտը քաջ է, ուժեղ ու անկոտրում: Նա պայքարեց մահվան դեմ, հաղթեց, հիմա շարժվում է առաջ: Հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինչպես ինքն է ասում. «Իմ դուխը միշտ տեղն է»:

Ալբերտի մոր՝ Արմինե Ղազարյանի հեռախոսահամարը . +37495 96 46 96.
Ալբերտ Դալաքյանի վիրահատության համար «Յունիբանկում» կա բացված հաշվեհամար Արմինե Ղազարյանի անվամբ:
24100365620400-Դրամ
24100365620401-Ամերիկյան դոլար
24100365620402-Եվրո
SWIFT: UNIJAM22