Ավիավթար Նարյան-Մարայի օդանավակայանում․ կան զոհեր
Ավիավթար է տեղի ունեցել Նարյան-Մարայի օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, վթարի է ենթարկվել Ан-2 օդանավը:
BBC-ն և ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավում եղել է 13 մարդ: Չճշտված տվյալներով 2-ից 4 հոգի է զոհվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է 4 զոհի մասին, սակայն Նենեցի ինքնավար շրջանի ղեկավարությունը հայտնում է երկու զոհի մասին:
Եվս մեկ չճշտված տվյալով զոհվածները երեքն են՝ երկու կին և մեկ հինգ տարեկան երեխա: Բոլոր ողջ մնացածները և ինքնաթիռի անձնակազմը տեղափոխվել են հիվանդանոց:
Օդանավակայանի տարածած տեղեկատվության համաձայն` թռիչքի պահին ինքնաթիռը դուրս է եկել վայրէջքի համար նախատեսված գծից, որի հետևանքով տուժել է նաև օդանավակայանի աշխատակիցներից մեկը: Նաև տեղեկացրել են, որ օդանավակայանը կշարունակի իր աշխատանքները սահմանված գրաֆիկով: Տեղի լրատվական կայքերի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են նաև ոստիկաններ և տեղի բարձրաստիճան պաշտոնյաներ։