«Հրապարակ». Եվրոպայում Հրանուշ Հակոբյանը զավեշտալի իրավիճակում է հայտնվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սփյուռք կատարած վերջին այցելության ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել։
Համայն հայության նախարար Հակոբյանը, ինչպես հայտնի է, սփյուռքյան այցելություններին դատարկաձեռն չի ներկայանում, նա ճամպրուկներով մեդալներ ու պատվոգրեր է տանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների սիրտը շահելու համար։
Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիա և Շվեյցարիա կատարած այցի ժամանակ ևս տիկին Հակոբյանը Ժնև դատարկաձեռն չի գնացել, սակայն պարգևատրումից հետո պարզվել է, որ տարիներ առաջ պարգևատրած նույն անձանց կրկին նույն մեդալով է պարգևատրել։
Ի դեպ, տիկնոջ այցերին մեր հայրենակիցները մեծ ուրախությամբ են սպասում, քանի որ դրանք միշտ բարձր տրամադրություն են ապահովում շատերի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում