Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Ամո՛թ է, Տարոն, ամո՛թ է». Ամանորյա գլուխկոտրուկ՝ ինչ թվաբանությամբ են զարդարվել տոնածառերը (լուսանկար)

Ամեն տարվա նման, այս անգամ էլ Երևանի սրտում ճյուղ առ ճյուղ հավաքվեց ու զարդարվեց քաղաքի գլխավոր տոնածառը:

Այն, որ նախորդ տարիների նման տոնածառը մնալու է նույն հանդերձանքով՝ դեռևս մի քանի օր առաջ զգուշացրել էր Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Նա հայտարարել էր.

«Տոնածառի ձևի հետ կապված փոփոխությունը կնշանակի նոր տոնածառ, որը չափազանց թանկ է, և չեմ կարծում, որ արդարացված կլինի այդ ծախսը կատարել համայնքային բյուջեից»:

Դե քանի որ համայնքի բյուջեն պատրաստ չէ շռայլության ու գեթ մեկ Նոր տարվա տոնածառի համար թեթև փոփոխության, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գրպաններն առավել ևս դատարկ են նման «զիզիկ-պիզիկների» համար: Հատկապես երբ իր գրպանների գումարները նախատեսված են իր և իր հարազատների համար: Թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը, Տարոն Մարգարյանը չի անկեղծանում: Անակնկալ է.

«Նվերներն անակնկալ են, Նոր տարվա գիշերն այդ մասին նրանք կիմանան»:

Դժվար չէ գուշակել, թե ինչ նվերներ կունենան Տարոն Մարգարյանի հարազատները. անհասկանալին այն է, թե ինչ թվաբանությամբ է զարդարվել Հանարապետության հրապարակում վեր խոյացած տոնածառը: Վերջին չորս տարվա կտրվածքով համեմատական անցկացնելիս ստանում ենք հետևյալ պատկերը.

tobacarner-hraparak

Սա գլուխկոտրուկի պես մի բան է. «Գուշակեք, թե որոնք են նկարներում եղած տարբերությունները»…

Այս տոնածառերն ամեն տարի զարդարվել են նույն ձևով, ու այս նկարի միակ և գլխավոր տարբերությունն այն է, որ դրանք զարդարված են տարբեր թվականներին և անհասկանալի թվաբանությամբ:

Թվերի լեզվով՝ ստանում ենք հետևյալ պատկերը.

2014թ. – 32 հազար լուսադիոդային սարք և շուրջ 2600 խաղալիք:

2015թ. – 38 հազար լուսադիոդային լամպ և շուրջ 500 խաղալիք:

2016թ. – նույնը

իսկ՝ ուշադրություն.

2017թ.- 8000 լուսադիոդային լամպ և 400 խաղալիք:

Այս թվերը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից են: Այսինքն՝ տարբեր չափի խաղալիքներով ու լուսային սարքերով, ասել է թե՝ նաև տարբեր չափի ծախսով, քաղաքապետարանն ստացել է միևնույն էֆեկտը:

Հետաքրքիրն այն է նաև, որ այս տարի զարդարված ու լուսավորված նույն տոնածառի վրա կախվել են 30 000-ով քիչ լուսային սարքեր ու 100-ով քիչ խաղալիքներ:

Երևի հենց դա նկատի ուներ քաղաքապետը, երբ հայտարարեց.

«Փորձել ենք մինիմալով ստանանք մաքսիմալ արդյունք»:

Փորձել եք՝ լավ եք արել, բա եթե նման «մինիմալով» հնարավոր էր ստանալ նույն՝ «մաքսիմալ» արդյունքը, ինչո՞ւ շուտ չէիք փորձում: Ո՞ւմ աչքերին էիք ուզում թոզ փչել ձեր ուռճացված թվերով: Ո՞ւր են գնացել թղթին գրված, բայց չգնված խաղալիքների ու լամպերի գումարները:

Հիմա չի բացառվում նաև, որ քաղաքապետն Առողջապահության նախարար Ալթունյանի նման հայտարարի, թե շփոթմունք է եղել: Բայց հարկ է նկատել, որ.

1. Շփոթմունքն անհաջող, անհեթեթ և չստացված արդարացում է.

2. Մի քանի տարի շարունակ միևնույն տոնածառը դնելը և տեքստն արտատպելով՝ միայն այնտեղ թվերը նպատակային փոխելը ու մարդկանց շփոթմունքի մեջ գցելը՝ արդեն շփոթմունք չէ.

3. Բնակիչների բերանից կտրելն ու նրանց գումարների հաշվին հարազատներին ամանորյա գիշերն անակնկալներ մատուցելը՝ հաստատ շփոթմունք չէ.

Շփոթմունքը համայնքի այնպիսի ղեկավար ունենալն է, ում՝ Հրապարակի գեղեցիկ ու լուսավոր ֆոնին հարցնում են քաղաքում առկա աղքատության մասին, ու նա պատասխանում է.

«Հիմա դրա ժամանակը չէ, այդ մասին մեկ այլ առիթով կխոսեմ»:

Իսկ, ներեցե՛ք, այդ ե՞րբ է լինելու այդ առիթը, ամանորյա գիշե՞րը, երբ Ձեր մերձավորներին անակնկալներ մատուցելիս կլինեք, իսկ «միայն կարտոֆիլ ուտող» աղքատները կմտնեն իրենց սառն անկողինն ու կփորձեն քնել՝ անտեսելով քաղցը, քանի որ կարտոֆիլն էլ է թանկացել, ու դրա փողն էլ արդեն չունեն: Թե՞ գինարբուքից հետո, երբ Ձեր հարազատների ամանորյա անակնկալներն արդեն ստացված կլինեն, ու Ձեր կուսակից որոշ ընկերների նման Դուք էլ կհայտարարեք, թե՝

«Դե՛ աղքատներն էսպես, թե էնպես Նոր տարի չէին անելու. փող չունեն…»

Ու հետաքրքիր է՝ ստեղծված այս իրավիճակում պատրա՞ստ է տեսնել և ներել քաղաքապետին երկրի նախագահը, ով հենց օրերս է հայտարարել, թե՝ ներում չի լինի.

«Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Այնպես որ, հենց այս համատեքստում տեղին է նկատել.

«Ամո՛թ է, Տարոն, ամո՛թ է»:

Արմինե Մկրտումյան