Խոշոր վթար. Արարատում 53 ավտոմեքենա է բախվել իրար, կան վիրավորներ. Shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։
Վթարված մեքենաների երկարությունը հասել է շուրջ 1,5 կիլոմետրի: Կայքը հայտնում է նաև, որ ավտոմեքենաների մեծ մասի անվադողերն ամառային են եղել:
Մի քանի վարորդ էլ ասել է, որ սկզբում իրար են բախվել 2 ավտոմեքենա, և ճանշինականները հորդորել են նրանց, որպեսզի ավտոմեքենաները դուրս բերեն վթարի վայրից, քանի որ ոչ միայն մառախուղ է, այլև վաղորդյան ցողը սառել է, սակայն վթարում հայտնված վարոդները հրաժարվել են մեքենաները դուրս բերելուց՝ պատճառաբանելով, թե սպասում են ԱՊՊԱ-ին: Դրանից հետո էլ վթարը տեղի է ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում