Արա Բաբլոյանը չի հաշվարկել՝ ընտրություններում հաղթողին որոշողը ժողովուրդը չէ
«Ոնց ժողովուրդը կորոշի, այնպես էլ մենք կշարժվենք»: Այսպես է արձագանքել լրագրողներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով վերջիններիս հարցին՝ 2018-ի ապրիլից հետո կմնա՞ նա ԱԺ նախագահի պաշտոնում, թե՞ ոչ:
Այս հարցին պատասխանելիս՝ նա հավանաբար չէր հաշվարկել, որ իր մնալ-չմնալու հարցը ո՛չ թե ժողովրդի, այլ խորհրդարանի ձեռքին է:
Ամեն դեպքում, նա իր անհանգստությունը ցույց չի տվել, հատկապես, երբ իր մասով դեռևս հարց չեն քննարկել:
«Եթե ապրիլ ամսվա հետ կապված մենք ունենք փոփոխություններ նախագահի և վարչապետի մասով, ապա Ազգային ժողովի նախագահի հարցը չի դրված փոփոխության: Այս պահին մենք նման հարց չենք քննարկել»,- ընդգծել է Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ երկրի նախագահի թեկնածության հարց ևս չի քննարկվել: