Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ինչ-որ ուժերի ձեռնտու է լարվածություն ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի միջև. Պրոխանովը և Շևչենկոն նրանց խամաճիկներն են

«Изборский Клуб» ակումբը հրավիրել է կլոր սեղան, որտեղ քննարկվել են ԼՂՀ կոնֆլիկտի պատճառները և այդ կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը: Խոսք է եղել նաև այն մասին, թե որ երկրներն են այս հարցում շահագրգիռ, և քննարկվել է Ռուսաստանի մասնակցությունն այս հարցում: Ըստ էության՝ քննարկումը հակառուսական և հակահայկական տրամադրություն է ստեղծել:

Թեմայի շուրջ NEWSPRESS.am-ը զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի փորձագետ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու, Աշոտ Մանուչարյանի օգնական Վլադիմիր Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում «Изборский Клуб» ակումբը:

-«Изборский Клуб»-ի հիմնադիրներն առաջին անգամ հավաքվել են ՌԴ-ի Պսկովի մարզի Իզբորսկ համայնքում, որտեղից էլ առաջացել է «Изборский Клуб» անվանումը: Այն ընդգրկում է տարբեր ոլորտների մասնագետների և փորձագետների: Մի խոսքով՝ կասեմ, որ այն թոշակառուների ակումբ է, որոնց կարծիքներն ու խոսքը Ռուսաստանի քաղաքականության մեջ, մեծ հաշվով, կորցրել են իրենց դերը: Ավելին՝ իմ տեղեկություններով՝ նրանց ֆինանսավորումը դադարեցրել են: Բացի այդ, Ալեքսանդր Պրոխանովին կարելի է հարցնել, թե ինչ փողերով է նա պահում իր թերթը: Այդ փողերը միանշանակ ռուսական ծագում չունեն…

-Ի՞նչ նպատակ են հետապնդում այս ակումբի վերջին նիստում կատարված քննարկումները: Արդյոք բարձրացված հարցերը Ռուսաստանի դե՞մ են ուղղված:

-Այս ակումբն զբաղվում է փորձագիտական հարցերով՝ այս կամ այն ծրագրի իրականացման, որոնք, ըստ նրանց, երկրի համար կարևոր են: Բայց այն, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված նրանց քննարկմանը, ապա այն պետք չէ գնահատել որպես հակահայկական հոդված: Այն ավելի շատ հակառուսական է: Քանի որ, եթե ուշադիր կարդանք՝ կտեսնենք, որ մենք՝ որպես ժողովուրդ, չենք կարողանում լուծել մեր հարցերը: Պարզվում է՝ մեր երկրի խնդիրները լուծում են Թուրքիան, Իրանը, ՌԴ-ն: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է Հայաստանը, ո՞ւր են հայերը… Այս հրապարակումն ավելի շատ է իրարից հեռացնում Ռուսաստանին ու Հայաստանին: Նրանք աշխատում են շահագիգիռ մարդկանց համար: Հայաստանը վարկաբեկելու միտում կա՝ նախ հեռուստաշոուները, հիմա էլ Պրոխանովն իր «խմբավորմամբ» դարձել է միևնույն ձեռքի խամաճիկը: Նշանակում է՝ մենք ինչ-որ մեկին սկսել ենք խանգարել, իսկ խանգարում ենք, քանի որ մենք՝ որպես ազգ, պահանջված ենք և կամուրջ՝ շատերի համար ու շատ հարցերում: Սա, իհարկե, ոմանց դուր չի գալիս, և ներքին ուժերն սկսել են բավականին ագրեսիվ աշխատել մեզ վրա: Պարզվում է՝ նրանք ունեն ուղեկիցներ նաև Ռուսաստանում, որոնք ցույց տվեցին մեզ իրենց դեմքը:

-Ադրբեջանամետ լոբբիստներ Պրոխանովը և Շևչենկոն հանդես են գալիս հակահայկական և, ինչպես Դուք նշեցիք, հակառուսական հայտարարություններով: Ի՞նչ է պետք անել դրանց «դեմն առնելու» համար:

-Մենք պետք է լինենք ավելի շրջահայաց, ունենանք մեր զանգվածային լրատվամիջոցները, որոնք պահանջված կլինեն և հասցնել մեր կարծիքներն ու դիրքորոշումները միջազգային հանրությանը, թույլ չտալ նման պարոններին ընդայնել իրենց գործունեությունը: Իսկ երբ նման մարդիկ թեժացնում են ագրեսիան երկու ազգերի միջև, ապա նախ և առաջ Ռուսաստանի հայկական համայնքը պետք է դիմի ՌԴ իշխանություններին՝ նման հրապարակումների համար: Պետք է համատեղել ուժերն ու լռեցնել նրանց՝ չվախենալով այդ մասին բարձրաձայնելուց: Այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Պրոխանովը և Շևչենկոն, պետք է սաստի առաջին հերթին Ռուսաստանը: Իսկ հայերը նրանց վրա կարող են ուշադրություն չդարձնել, քանի որ այն ավելի շատ ռուսական քաղաքականության վրա է ազդում:

Նրանք հանդիսանում են այն ուժերի ուղեկիցները, որոնց ձեռնտու չեն Ռուսաստանի հաղթանակները Մերձավոր արևելքում: Ամեն անգամ, երբ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր քայլերը որևէ ուղղությամբ, սկսում են ներսից հարվածներ նրա թույլ կողմերին, ինչպես այս դեպքում:

Սա կարող է առաջացնել հակառուսական հիստերիա, քանի որ այդ հոդվածները հրապարակվում են Ռուսաստանում: Այս ամենը սաստելու համար պետք է հասկանան, թե ում համար են աշխատում այդ մարդիկ, քանի որ նրանք գործում են արտաքին ուժերի ազդեցության տակ: Դա կարող է ձեռնտու լինել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ի ինչ-որ ուժերի, բայց, կարծում եմ, որ հենց Ռուսաստանի քաղաքականության համար նման իրավիճակը ձեռնտու չէ: Նրանց պետք չէ Հայաստանի հանրության շրջանում ստեղծել հակառուսական տրամադրվածություն:

-Ի՞նչ են նշանակում նոր կայսրություն ստեղծելու կոչերը: Դրանք լո՞ւրջ ընդունենք, թե՞ համարենք չհամաձայնեցված հայտարարություններ:

-Դրանց վրա պետք չէ ուշադրություն դարձնել: Բայց պետք է հասկանանք, որ մարդիկ իրենց հացն են այդ ձևով վաստակում: Նրանց համար միևնույնն է` հոդված կգրեն Իսրայելի մասին, Հայաստանի, թե մեկ այլ երկրի: Այս առումով պետք չէ լուրջ ընդունել երևույթը: Սակայն հարկավոր է զգոն լինել և հասկանալ մի բան, որ կան ուժեր, որոնց պետք է սրել հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև: Երբ մարդու ոտքը հեռացնում են, մնում են հետվիրահատական ցավեր, հիմա այդ մարդիկ այդ վիճակից դեռ դուրս չեն եկել: Այսօր կայսրությունը՝ որպես այդպիսին, չի կարող լինել. փոխվել են արժեքները, պահանջարկները և ամեն ինչ: Կարող են լինել միայն որպես բարի ընկեր և հարևան:

-Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև ԼՂՀ ինքնապաշտպանական սահմանագծին: Մասնակիցները նկատել են, թե իբր ինքնապաշտպանությունը կատարյալ չէ, և ռազմական տեսանկյունից այնտեղ հակակշիռ կա:

-Ինչպես ԼՂՀ և ՀՀ զինված ուժերում, այնպես էլ աշխարհի բոլոր բանակներում կան նման խնդիրներ, բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հայ զինվորի մարտունակությունն ու զգոնությունն ամբողջ աշխարհը տեսավ. մարտական ոգին և ինքնազոհողության պատրաստակամությունն աննախադեպ էին:

Ինչ վերաբերում է զինվորական մասնագետներին, ապա ՀՀ-ում և Արցախում այդ մասնագետները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում: Եվ հենց այնպես քայլելով անցել Ղարաբաղով՝ պարզապես անհնար է. ավելի հավանական է, որ ստացվի հակառակ էֆեկտը, և այդ ուժերը լրիվ հակառակ ուղղությամբ գնան: Այդ պատճառով Ադրբեջանին պատերազմի հրահրելը ծայրահեղ անհեռատես է, քանի որ այն կտանի Ադրբեջանի կործանմանը, բայց ո՛չ Հայաստանի ու Արցախի:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը