Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Կարեն Կարապետյանի քաղաքապե՞տն էր լավը, թե՞ վարչապետը

Կա մեկ ընդհանրություն Կարեն Կարապետյան քաղաքապետի և Կարեն Կարապետյան վարչապետի միջև. երկու դեպքում նա իր հետևից քաղաքականություն բերեց «գազավիկներին»: Մարդիկ, ովքեր երբևէ չէին եղել քաղաքականության մեջ և որոնց համար քաղաքականություն ասվածը գազի գրասենյակում աշխատելն է, որտեղ աշխատավարձերը բարձր են, պատասխանատվությունը՝ քիչ, ռուսական ընկերության առավելությունները գումարած:

Ի դեպ, հենց քաղաքապետ Կարեն Կարապետյանը կրկին հրապարակ հանեց ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ում վթարային վարկանիշը վերելք է ապրում մինչև օրս:

Հենց Կարեն Կարապետյանը Կենդանաբանական այգու տնօրեն նշանակեց Ռուբեն Խաչատրյանին, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի սանիկն է: Ինչպես գիտենք, կենդանաբանական այգու հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած կենդանիների «անհասկանալի» կորուստներից՝ մինչև որտեղ ֆինանս կա:

Մետրոն 100 տոկոսով թանկացավ, մոտ 1000 կրպակ ապամոնտաժվեց, և մարդիկ մնացին անգործ: Նա սահմանափակեց մարզերից Երևան մտնող ավտոբուսների անցնելիք ճանապարհը՝ միաժամանակ չնվազեցնելով սակագները, և այժմ մարզերից Երևան են հասնում՝ վճարելով 30-40 տոկոսով ավելի, իսկ դրանից մայրաքաղաքի խցանումների պատկերը չի փոխվել: Մարզային ավտոբուսների փոխարեն հենց նույն փողոցներում կարմիր գծերն են իշխում, որոնք խոչընդոտում են տրանսպորտի կանոնավոր երթևեկը: Այսինքն՝ հանուն կարմիր գծերի՝ նա ստիպեց մարզաբնակներին լրացուցիչ վճարել՝ մայրաքաղաք հասնելու համար:

Վերադառնանք վարչապետ Կարապետյանին: Ինչպես Երևանի քաղաքապետ ժամանակ, այս անգամ ևս սակայն այս անգամ մեծ ծավալով, կառավարություն բերեց «գազավիկներին»: Իհարկե, գազավիկների շրջանում նրան ոչ բոլորն են ծանոթներ կամ մտերիմներ, սակայն հարազատ գազի գրասենյակի հոտն ու բույրն է տեղավորվել կառավարությունում՝ ինչպես քաղաքապետարանում էր:

Վարչապետի վերջին նորամուծությունը: Ամանորին հանրությունը մի քանի օր հանգստանում էր և հենց Ամանորն է այն միակ տոնական շրջանը, որտեղ բոլորն ի սրտե ուրախանում և հանգստանում են: Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունը կրճատել է Ամանորի հանգստյան օրերը՝ միայն երկու օր պահպանելով:

Ուսուցիչների աշխատավարձերը 2018-ից 5 հազարով կկրճատվեն՝ համատարած թանկացումների և աղքատության ֆոնին:

Հենց նրա մտերիմ-գազավիկներն են, որ խառնաշփոթ են առաջացրել սննդի անվտանգության, հարկային և մաքսային, առողջապահական, տեղական ինքնակառավարման ոլորտներում:

Գրեթե բոլոր ոլորտներում կրճատումներ են գնում՝ օպտիմալացվում է ինչ հանրավոր է, մարդիկ մնում են անգործ, իսկ պետական ապարատի ծախսերը հակառակը՝ աճում են:

Ի վերջո, վարչապետության ժամանակ էր, որ նա Կարեն Կարապետյանից վերաճեց ՀՀԿ-ականի, և ի հայտ եկան նրա քաղաքական նկրտումները:

Բացի «գազավիկի» կենսագրությունից, ընդհանրությունը «դրայվն» է, որը չի փոխվել, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ «դրայվից» երկրի համար օգուտ չկա՝ դրանից կա՛մ կրճատումներ են, կա՛մ նվազումներ, կա՛մ թանկացումներ: Այդ «դրայվ» կոչվածը Կարեն Կարապետյանի իմիջն է՝ ոչինչ ավելի. ուր գնացել է, իր հետևից տարել է գազավիկներին, որ իր համար իմիջ ապահովեն:

Իսկ արդյոք 1 մլն աղքատ ունեցող երկրին պե՞տք է գազավիկի իմիջը՝ որպես հոգևոր սնունդ Ամանորի սեղանին…

NEWSPRESS.am