Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում է, իսկ Կարեն Կարապետյանի բախտը չբերեց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում է, իսկ Կարեն Կարապետյանի բախտը չբերեց: 2018 թ. քաղաքական վերադասավորումների, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ ձևավորված ինտրիգը դեռ պահպանվում է: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում չակերտները չբացեց:

«Մինչև ապրիլ երկար ժամանակ կա: 4 ամիս առաջ կոնկրետ բաներ ասելու դեպքում ողջ պետական համակարգը կցնցվի, դրա համար էլ փորձում է ձեռնպահ մնալ այդ գնահատականներից: Մյուս կողմից հասարակության մոտ և քաղաքական դաշտում հետաքրքրություն կա այդ հարցի շուրջ, դրա համար փորձում է խուսափողական պատասխաններով հանդես գալ»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վարչապետի պաշտոնի շուրջ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ս. Սարգսյանի միջև պայմանավորվածություն կա, մյուս կողմից էլ նշվում է, որ դեռ ոչինչ հստակ չէ, քաղաքագետն ընդգծեց. «Սա քաղաքական պրոցեսի խնդիր չէ, երկու մարդկանց փոխհարաբերությունների հարց է: Բայց, հաշվի առնելով, որ գործող նախագահը դրական գնահատականներ հնչեցրեց Կ. Կարապետյանի մասին, ըստ էության, դրական է տրամադրված նրա գործունեությանը: Կարող ենք ենթադրել, որ հարաբերությունները նորմալ են, և նրանք այդ հարցի շուրջ ինչ-որ լուծում գտել են: Սա, իհարկե, հավանական տեսակետ է: Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա հասարակությունը փոփոխություններ է ուզում, ավելին՝ մի մասը շատ արմատական է տրամադրված: Փոփոխություններ չեղան: Իսկ իրավիճակը կարող էր պայթյունավտանգ լիներ: Ըստ իս՝ գործող նախագահի համար դա ևս տեսանելի էր: Չցանկանալով սրել իրավիճակը, նա փորձեց թարմ շունչ մտցնել և ընտրությունների ժամանակ ի հայտ եկան Կ. Կարապետյանն ու իր թիմը: Նրանց միջոցով Ս. Սարգսյանը փորձում է նոր դեմքով քաղաքական ուժ ներկայանալ: Այս պահին այդ ճանապարհով է գնում: Փորձում է գտնել այն ոսկե միջինը, որի միջոցով կկարողանա պահպանել ՀՀ-ի կայունությունը»: Իսկ թե որքանո՞վ է դա հաջողվում, երբ թե՛ իշխանության, թե՛ կառավարության նկատմամբ հասարակության դժգոհությունը չի մարել, քաղաքագետը պատասխանեց. «Փորձենք վերլուծել: Կ. Կարապետյանը սեպտեմբերին դարձավ վարչապետ, սեպտեմբերից մինչև ապրիլի 2–ը նախընտրական պրոցեսներ էին, որի ընթացքում որևէ լուրջ փոփոխություններ տնտեսական համակարգում հնարավոր չէր անել: Ապրիլից հետո ՀՀԿ-ն հաղթանակ տարավ ու թեև այն ապահովելու գլխավոր գործոնն ընտրակաշառքն էր, այնուամենայնիվ, որոշակի սպասելիքներ կային Կ. Կարապետյանից: Մյուս կողմից, սակայն, ակտիվ խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե նա կմնա՞ իր պաշտոնին, թե ոչ: Ըստ էության, նրա՝ պաշտոնին մնալու կամ չմնալու հարցն առկախված է թե՛ հասարակության, թե՛ ներքաղաքական վերնախավում: Իսկ նման պարագայում իշխանության հանդեպ գործարար ներդրումների առումով ձեռնպահ դիրքորոշում կա: Մարդիկ սպասում են, թե ապրիլին ի՞նչ կոնֆիգուրացիա և փոփոխություն կլինի: Իր բախտը չբերեց այնքանով, որ նախ համընկավ նախընտրական փուլը, երկրորդը՝ ընկավ այն ինտրիգի մեջ, որտեղ անընդհատ խոսվում է՝ կմնա՞ իր պաշտոնին: Սրանք այն օբյեկտիվ գործոններն են, որոնց արդյունքում լուրջ փոփոխություն ՀՀ-ում դեռ չկա»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե Ս. Սարգսյանին փոխարինող չկա ու հարցին, թե դրանք արդյո՞ք ներիշխանական որոշակի պայքարի մասին են խոսում, քաղաքագետը պատասխանեց. «Նրանք ոչ թե Ս. Սարգսյանին, այլ իրենց են պաշտպանում: Հասկանում են, որ եթե ՀՀ-ում քիչ թե շատ փոփոխություններ լինեն, այլևս իշխանության մեջ չեն լինի: Նրանք իրենց դիրքերն են պաշտպանում և իրենց պատկերացմամբ՝ ՀՀ-ն հենց այս վիճակում էլ պետք է լինի: Բայց Ս. Սարգսյանը, ով թեև հաղթանակ տարավ իր հակառակորդների հանդեպ, մի բարդ իրավիճակում հայտնվեց: Մի կողմից՝ քաղաքական առումով խնդիր չունի՝ իր թիմը ստանձնել է իր շահերի պաշտպանությունը: Բայց մյուս կողմից նա հասկանում է, որ այդ շրջապատով թե՛ ինքը և թե՛ ՀՀ-ն ապագա չունեն: Փորձում է փոխել իր շրջապատը, բայց բավականին դժվար է լինելու, քանի որ այն շրջապատը, որն ինքը ձևավորել է տարիների ընթացքում, հայտնվելու է իր դեմ: Հայաստանյան քաղաքական դաշտի ինտրիգը հենց սրա մեջ է լինելու: Պահանջելու են, որ ոչ մի փոփոխություն չլինի: Իր դեմ են դուրս գալու հենց այդ իմաստով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում