Օդի ջերմաստիճանը կբարձրանա և գարնան շունչ կզգաք. Գագիկ Սուրենյան (ֆոտո)
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»։