Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իրատես». Ուշացե՞լ եք տղերք

«Իրատես» թերթը գրում է.

«Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդն անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջև համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետներն անմիջապես որսացին կարևորագույն թեման և սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:

Ու մինչ միս ու արյուն կստանա անվտանգության նոր հայեցակարգը, փոքրիկ հետահայաց նետենք նախկին դոկտրինին, ասելու, որ 2007-ին այն ինչ-որ առումով դարձավ նախագահության գնացող Սերժ Սարգսյանի այցեքարտը, նախ` դրսի, ապա և՝ ներսի համար. հիշենք՝ բազմակողմանի ինչ քննարկումներ էին ընթանում բոլոր մակարդակներում` ԵՊՀ-ում. ԳԱԱ-ում, ԱԺ-ում` ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանների մասնակցությամբ, որոնց համար ամենաէականը հայաստանյան «կուրսի» ընտրության, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների «անվտանգության», հայ-թուրքական հարաբերությունների հարցերն էին. այս առումով Սերժ Սարգսյանի բեմելը նրանց չհիասթափեցրեց, էական բոլոր հարցերը տեսական լուրջ արտացոլում էին գտել ծավալուն փաստաթղթում, ընդ որում` դոկտրինի վրա աշխատել էին ոչ միայն հայաստանյան «ակսակալները», այլև դրսի լուրջ մասնագետները:

Ու հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ մեկ էլ ու նման կարևորագույն` անվտանգության դոկտրինի նորացման իրապես հրատապ խնդրին այսպես ուշացմամբ անդրադարձ եղավ, երբ, դիցուք, նույնքան կարևոր, բանակում մեկնարկած լայնածավալ բարեփոխումներն իրենց ընթացքի կեսին են հասել:

Կարծում ենք` պատճառը մեկն էր` սպասումը, թե ինչպիսին կլինի ստորագրված ԵՄ համաձայնագիրը: Ընդ որում` սահմանադրության փոփոխությունն ինքնին ևս անվտանգության դոկտրինի փոփոխության առաջին ծիծեռնակն էր, որպես նույն դոկտրինի «բնական» փոփոխության մոդիֆիկացիա:

Այս ամենից հետո արդեն հեշտ է «շարել-տեղակայել» անվտանգության մնացյալ անհրաժեշտ բաղադրիչները, առաջին հերթին` Արցախի մասով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի վերջին` բավականին անհետաքրքիր հարցազրույցի «ամենակրակոտ», ամենաէական և անվտանգային մասը հենց Արցախին էր առնչվում. «չխոսկան» Սերժ Սարգսյանը, իրեն ոչ հատուկ գաղտնասացությամբ, երկու-երեք բառ ասաց, որոնք ամբողջական պատկերացում տվեցին առաջիկայում արցախյան գծում սպասվող հայաստանյան անվտանգության մոդուլյացիաների մասին. նա ասաց, որ առաջիկայում «է՛լ ավելին է լինելու»: Խնդիրը, հիշենք, առնչվում էր վերջին մեկուկես տարում սահմանների լրջագույն ամրակայմանը, դիվերսիաների բացառմանը, հետաքննիչ սարքերի տեղակայմանը:

Դոկտրինին առնչվող հաջորդ էական խնդրին ևս գործնական-միջանկյալ պատասխան է տրվել: Այո, խոսքն այս անգամ հայ-թուրքական հարաբերություններին, նաև՝ արձանագրություններին է վերաբերում: Սերժ Սարգսյանը, որն իր նախագահական բեմելը սկսել էր նաև այս փաստաթղթից, իր հետևից փակում է, այսպես ասած, «անվտանգության» այդ վարագույրը, մասամբ դրսևորելով «խարակտեր», ինչը վաղուց էր անհրաժեշտ ոչ միայն այն պատճառով, որ սուլթան Էրդողանը միայն այդ լեզուն է հասկանում, այլ որ Հայաստանի դիրքերն այսօր դա թույլ են տալիս:

Մի խոսքով` փորձագետները, բոլոր կարգի գուրուներն առաջիկայում իրենց կյանքը չեն խնայի «հանուն անվտանգության նոր դոկտրինի» և կանեն առաջարկներ՝ ի տեղի, ի խելքի:

Թույլ տանք նրանց ինքնադրսևորվել, քանզի տարածաշրջանը՝ ռևանշի հասած Սիրիան, գրեթե գերտերության վերածված Չինաստանը, սեփական խենթացումներն աշխարհի վրա փորձարկող «Հյուսիսային Չընը» և այդ ամենի արարքում «ողբերգակ մաչոյի» յուր կերպարով «աշխարհը սանձող» Վլադիմիր Վլադիմիրովիչն այդ հնարավորությունը լիուլի տալիս են:

Իսկ մենք անդրադառնանք մեկ շատ նուրբ հարցի ևս. Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում ահաբեկչության երեք-չորս դիպված է եղել: Սա արդեն ոչ թե «ֆիզիոլոգիա», այլ հոգեբանական վիճակագրություն է, ընդ որում՝ արմագեդոնյան, ու չենք կարծում, թե անվտանգության սպասվող, թեկուզ համապարփակ դոկտրինը խորքային պատասխան կունենա այս հարցին: Սակայն «ձգտել» մտածողության-փիլիսոփայության փոփոխության, այդ նիշից սկսել և դրա վրա կառուցել ողջ ատաղձը, կարծում ենք, ոչ թե անհրաժեշտ, այլ խիստ պարտադիր է:

Եվ փաստաթուղթ ստեղծողները պետք է զորեն ու անեն դա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում