«Ժողովուրդ». Արարատի մարզպետին դատի են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արարատի մարզպետարանի շուրջ աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետարանի աշխատակիցներն իրենց իրավունքները վերականգնելու համար ընկել են դատարանի դռները:
Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վարուժան Գրիգորյանը դիմել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Նշենք, որ այս գործով դեռ չի նշանակվել նախնական դատաքննության օրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում