Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը պատրաստվում է այլ ապրիլի

«Ժամանակ» թերթը գրում է.

«2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության, իսկ հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավոր հեռանկարի խնդրում մի բան ակնհայտ է, որ չկա այսպես ասած սահմանադրական կամ օրենսդրական արգելք: Սահմանադրությունը, օրենքը Սերժ Սարգսյանին չեն արգելում նախագահի պաշտոնում երկու ժամկետից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչն է այդօրինակ հնարավոր զարգացման դեպքում խնդիրը՝ զուտ անձնական անընդունելիությո՞ւնը, թե՞ կան այլ գործոններ ու հանգամանքներ, որոնք խնդիր են առաջացնում Սարգսյանի վարչապետական հեռանկարի պարագայում:

Իրավիճակը իսկապես բազմիմաստ է, հատկապես, երբ նկատի ենք առնում այն, որ անցում է կատարվում խորհրդարանական կառավարման մոդելի և այդ իմաստով առաջնային մանդատը իշխող կուսակցությանն է, ոչ թե կոնկրետ պաշտոնատար անձի: Հետևաբար առաջանում է նաև մյուս հարցը՝ վարչապետը քաղաքական իշխանության նշանակովի ներկայացուցիչ է և մեծ հաշվով ենթակա է խորհրդարանական մեծամասնությանը, ըստ այդմ առկա է նաև հարցը զուտ քաղաքական իմաստով՝ ավելի կարևոր է այն, թե ով է վարչապե՞տը, թե՞ ով է ՀՀԿ, այսինքն՝ իշխող մեծամասնության առաջնորդը: Որովհետև, դիցուկ պատկերացնենք իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, այդ պաշտոնը զբաղեցնում է որևէ այլ անձ՝ կամ ներկայիս վարչապետը, կամ նշանակվում է մեկ այլ գործիչ, բայց Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ասել է թե ՀՀԿ մեծամասնության նախագահը:

Խորհրդարանական մեծամասնությանը հաշվետու վարչապետը գործնականում պետք է գնա այն ուղղությամբ, որը կարժանանա այդ մեծամասնության հավանությանը: Մի կողմից թվում է, որ դե յուրե իշխանություն ունեցող վարչապետը կարող է ժամանակի ընթացքում չեզոքացնել դե ֆակտո իշխանություն ունեցող Սերժ Սարգսյանի ազդեցությունը, և ըստ այդմ էլ կարևոր է դառնում, որ Սերժ Սարգսյանը չմնա դե յուրե իշխանության: Այդ հանգամանքը անկասկած ունի նշանակություն, սակայն այստեղ կա թերևս մի նուրբ հարց: Այդ ընկալումը՝ դե յուրե իշխանության ազդեցության մասով, գործնականում գալիս է նախագահական կամ կիսանախագահական մոդելից, երբ գործող նախագահը փաստացի առավել ազդեցիկ մանդատի և իշխանության տեր է: Հետևաբար, այդ հարաբերակցությունը առանցքային է դարձնում դե յուրե իշխանության լծակ տիրապետելու հանգամանքը:

Ներկայիս մոդելում առաջնային դե յուրե մանդատը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, այսինքն՝ դրանից բարձր չկա իշխանական մանդատ, իսկ առավելագույնը կարող է լինել անվտանգության խորհրդի մանդատը, որն էլ բազմաբևեռ կառույց է, այսինքն՝ որոշումների կայացման կոլեգիալ մարմին: Այլ կերպ ասած՝ որքան էլ ժամանակի ընթացքում իշխանության հարաբերությունների իներցիոն, հոգեբանական ընկալումը բերելու է Առաջին դեմքի գերակայության ընկալման՝ ինչն էլ աստիճանաբար կարող է Սերժ Սարգսյանի, այսպես ասած, ճանաչումը փոխարինել ի դեմս նոր վարչապետի Առաջին դեմքի դե ֆակտո ճանաչման, նույնքան էլ ժամանակի ընթացքում առկա է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մոտ սեփական կարգավիճակի առաջնայնության, առաջնային մանդատի տեր լինելու հանգամանքի ընկալումը ժամանակի ընթացքում: Իսկ դա կբերի վարչապետ-պատգամավոր հարաբերության ընկալման փոփոխության, իշխանության վրա դրանից բխող ազդեցությամբ, հետևաբար նաև այդ ազդեցության ներհամակարգային տարածմամբ:

Ըստ այդմ, պնդումը, որ դե յուրե իշխանությունը ժամանակի ընթացքում բերելու է ՀՀԿ նախագահի պաշտոնում դե ֆակտո իշխանության անվերապահ չեզոքացման, ամենեւին միարժեք չէ և իրավիճակը ամենեւին պարզունակ չէ: Անկասկած, առաջնային մանդատի գիտակցումը փոփոխություն է բերելու ոչ միայն վարչապետ-պատգամավոր, այլ նաև կուսակցապետ-պատգամավոր հարաբերությունների համակարգում, սակայն աներկբա է, որ իրավիճակը Հայաստանի իշխող համակարգում մտնում է լիովին այլ, բոլորովին նոր տրամաբանության շրջանակ, որը բերելու է հոգեբանության և ներքին հարաբերությունների կառուցվածքի էական փոփոխությունների:

Այդ տեսանկյունից, որքան էլ առերեւույթ առկա է համոզում, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը նախապատրաստում է իր վարչապետությանը՝ իսկ այդ հեռանկարը, անկասկած, ոչ միայն բացառելի չէ, այլ նաև քիչ հավանական չէ, այդուհանդերձ խորքային առումով իրավիճակը զարգանում է մի տրամաբանությամբ, որը հիմք է տալիս այլ եզրակացության. Սարգսյանն ավելի շուտ համակարգը նախապատրաստում է իր դե յուրե իշխանություն չլինելուն: Դա նշանակում է, որ բուն իշխանության խնդրում հնարավոր դասավորություններն ու զարգացումները հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել կամ դիտարկել հին համակարգի տրամաբանության շրջանակում: Այդ շրջանակում դիտարկումները կարող են ունենալ կարճաժամկետ ճշգրտություն կամ հաջողություն: Երկարաժամկետ առումով Հայաստանի իշխող համակարգը մտնում է բոլորովին նոր կառուցվածքային և տրամաբանական փուլ, որի առաջնային ազդեցության նշանները իրականում զգացնել են տալու ոչ թե 2018-ի ապրիլից հետո, այլ 2022-ի ապրիլից առաջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում